Ցետանային թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցետանային թիվ, շարժիչի գլանում դիզելային վառելանյութի ինքնաբոցավառ ունակությունը քանակապես բնորոշող մեծություն։ Որոշվում է խիստ որոշակի պայմաններում աշխատող շարժիչում՝ վառելանյութը էտալոնայինի հետ համեմատելով (նման է բենզինի օկտանային թիվը որոշելուն)։ էտալոնային վառելանյութերն են ցետանի՝ CH3-(CH2)14-CH3 (հեքսադեկան, Ցետանային թիվը՝ 100) և а մեթիլնավթալինի (Ցետանային թիվը՝ 0) խառնուրդները․ Ցետանային թիվը այդպիսի խառնուրդում ցետանի ծավալային %-ն է։ Դիզելային շարժիչի բնական աշխատանքն ապահովում են 40-50-ից ոչ պակաս Ցետանային թիվ ունեցող վառելանյութերը։ Ցետանային թիվը կարելի է մեծացնել հավելանյութեր ավելացնելով, օրինակ, 0,5-1 % իզոպրոպիլնիտրատ ավելացնելիս վառելանյութի Ցետանային թիվը մեծանում է 8-12-ով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png