Jump to content

Ցարսկոյե Սելոյի պալատական վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցարսկոյե Սելոյի պալատական վարչություն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճբարոկկո և կլասիցիզմ
Հիմնադրված է1744
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ցարսկոյե Սելոյի պալատական վարչություն (ռուս.՝ Царскосе́льское дворцо́вое правле́ние), պատմական շենք Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1744 թվականին։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։ Գտնվում է Սրեդնյայա փողոցի թիվ 1 և 3 տներում, զբաղեցնում է Լիցեյսկի նրբանցքի և Լեոնտևսկայա փողոցի միջև ընկած հատվածը։

Նախքան վարչության շենքի կառուցումը, այս վայրում տեղակայված էին պալատական շինարարական ծառայության շենքերը։ Միահարկ ծառայողական մասնաշենքերի մեծ համալիրը կառուցվել է ավանի երկրորդ գծի երկայնքով, որը հետագայում կոչվել է Սրեդնյայա փողոց, ճարտարապետ Սավվա Չևակինսկու կողմից 1744 թվականին։ Մասնաշենքերը զբաղեցնում էին Պալատի խորհուրդը, Ցարսկոյե Սելոյի արխիվը, ինչպես նաև մարզադահլիճը, սառցադաշտը և այլն։ Լեոնտևսկայա փողոցի կողմից թևաշենքը 1810 թվականին վերակառուցվել է ճարտարապետ Վիլյամ Հեստեի նախագծով, իսկ Լիցեյսկի նրբանցքի կողմից թևաշենքը 1825 թվականին վերակառուցել և կառուցել է Վասիլի Ստասովը։

1914-1917 թվականներին պալատական պարետ գեներալ Վ. Ն. Վոյիկովի հրամանով ճարտարապետ Ս. Ա. Դանինն այս մասնաշենքը (ինչպես նաև Պևչեսկի տուն 5, այժմ`Լիցեյսկի նրբանցք) ընդլայնվել են պարետի և վարչության աշխատակիցների բնակարանները[3][4]։

1918 թվականին Ցարսկոյե Սելոյի վարչության լիկվիդացիայից հետո նրա արխիվը տեղափոխվել է Ռուսաստանի պետական պատմական արխիվ, իսկ արխիվային և գրասենյակային շենքերում տեղակայվել է քաղաքի գրադարանը։ Շենքի մի մասը մնացել է բնակելի։ Երկար ժամանակ տարածքի մի մասը պատկանել է տպարանին։ Այժմ շենքում տեղակայված են մի շարք կազմակերպություններ[3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական բարոկկո տեսքը պահպանվել է միայն շենքի միջին մասում։ Լեոնտևսկայա փողոցի կողմում գտնվող թևաշենքը ձեռք է բերել դասական դիզայն՝ վեց սյուներից բաղկացած սյունասրահով։ Դռների վերևում պահպանվել է «1817» ամսաթիվը` Պալատական վարչության Գլխավոր գործադրի գրասենյակի կազմակերպման տարին[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7810486000
  2. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  3. 3,0 3,1 3,2 «Средняя 1, 3. Царскосельское дворцовое правление». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  4. 4,0 4,1 «Царскосельское Дворцовое правление (правая часть)». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]