Տրուցե-Սերգիյան մայրավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրուցե-Սերգիյան մայրավանք, ռուս, ամենամեծ մենաստանը, ճարտարապետական համալիր։ Գտնվում է Մոսկվայից 71 կմ հյուսիս, այժմյան Զագորսկում։ 14-րդ դարի կեսին հիմնադրել է Սերգեյ Ռադոնեժսկին։ 1540 թ-1550 թվականներին կառուցվել են մենաստանի 12 աշտարակներով քարե պարիսպները (ամրացվել են 17-րդ դարի կեսին, բարձրությունը՝ 10-14 մ, լայնությունը՝ 5,5-6 մ)։ 1744 թվականից մենաստանն անվանվել է մայրավանք։ 1742 թվականից Տրուցե-Սերգիյան մայրավանքում գործում է հոգևոր սեմինարիա, 1814 թվականից՝ նաև հոգևոր ակադեմիա։ 14-17-րդ դարերում եղել է մշակութային խոշոր կենտրոն Ռուսիայի ամենամեծ գրադարանով և գրչատնով, այստեղ են ապրել և ստեղծագործել գրողներ Եպիֆանի Պրիմուդրին, Պախոմի Լոգոֆետը, Մաքսիմ Գրեկը, Ավրաամի Պալիցինը, գեղանկարիչներ Անդրեյ Ռուո-Աովը, Դանիիւ ՉյոռԿին, Փոբագրագարդող Ամվրոսին։ Եղել է խոշորագույն ֆեոդ, հողատեր և ճորտատեր։ ժամանակի ընթացքում մենաստանի տարածքում կազմավորվել է գեղատեսիլ ճարտարապետական անսամբլ, որն ընդգրկում է ավելի քան 50 շենք և շինություն, այդ թվում՝ Տրոիցկի (Երրորդության, սպիտակ քարից, 1422-1423, պատկերակալը՝ Անդրեյ Ռուբլյով և Դանիիլ Չյոռնի) և Ուսպենսկի (Վերափոխման, 1559–1585, որմնանկարները՝ 1684) տաճարները, Դուխովսկայա (1476), Պսկովի Տրոիցե–Սերգիյան մայրավանքի Տրոիցկի տաճարը (1422–1423) ճարտներ), հնգագմբեթ, վերդարպասյա Հովհաննես Նախակարապետի (1699), Միխեևսկի (1734), Ամոլենսկի (1745-1748, բարոկկո) և այլ եկեղեցիները, հիվանդասենյակները Զոսիմայի և Մավվատիի եկեղեցիով (1635–1638), սեղանատունը Սերգիի եկեղեցիով (1686-1692), վանականների խուցերի մասնաշենքերը (17-19-րդ դարերում), միտրոպոլիտի սենյակները (գլխավոր ճակատը՝ 1778), հնգահարկ զանգակատունը (1740-1770), ճարտարապետներ՝ Ի․ Շումախեր, Ի․ Ֆ․ Միչուրին, Դ․ Վ․ Ուխտոմսկի, բարոկկո, բարձրությունը 88 մ)։ 1920 թվականին Տրուցե-Սերգիյան մայրավանքում ստեղծվել է պատմագեղարվեստական թանգարան, 1940 թվականից՝ թանգարան-արգելոց․ ընդգրկում է 14-17-րդ դարերում հին ռուսական, գեղանկարչության և կիրառական արվեստի, 17-րդ դարի սկզբի ժողովրդական արվեստի, ինչպես և խորհրդային ժամանակաշրջանի դեկորատիվ-կիրառական արվեստի խոշոր հավաքածուներ։ Մշակված է և իրականացվում է Տրուցե-Սերգիյան մայրավանքի ամբողջ ճարտարապետական անսամբլի վերականգնման նախագիծը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։