Տրանսֆորմացիա (գենետիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրանսֆորմացիա գենետիկայում, գենետիկական ինֆորմացիայի հաղորդումը բջիջ՝ մեկուսացված դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) ներմուծման միջոցով։ Հանգեցնում է տրանսֆորմացված բջջում (տրանսֆորմանտ) և նրա սերունդներում նոր, ԴՆԹ-ի աղբյուր օբյեկտին բնորոշ հատկանիշների առաջացմանը։ Տրանսֆորմացիայի երևույթը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ֆ․ Դրիֆիտը (1928 թ.1944 թ.-ին Օ․ էյվերին (ԱՄՆ) աշխատակիցների հետ ցույց տվեց, որ տրանսֆորմացիան իրականացնող գործոնը ԴՆԹ-ն է։ Դա առաջին աշխատանքն էր, որն ապացուցեց ԴՆԹ-ի, որպես ժառանգական ինֆորմացիայի, կրողի դերը։ Ընդգրկում է հետևյալ փուլերը՝ ԴՆԹ-ի ֆիքսումը ընդունող բջջի կողմից, ԴՆԹ-ի թափանցումը բջջի ներսը, ԴՆԹ-ի հատվածների միացումը ընդունող բջջի քրոմոսոմին, «մաքուր», տրանսֆորմացված ձևերի առաջացումը։ Օտարածին ԴՆԹ միացնելու ունակ բջիջների թիվը պոպուլյացիայում աննշան է։ Բջիջ թափանցած ԴՆԹ-ի հատվածների միջին չափերը 5* 10е դալտոն են։ Տրանսֆորմացիայի պրոցեսն օգտագործվում է բակտերիաների գենետիկական վերլուծության ժամանակ։ Տվյալներ կան, որ տրանսֆորմացիան հատուկ է նաև բարձրակարգ օրգանիզմների բջիջներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png