Տոփանիչ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոփանիչ մեքենա, պարբերաբար հարվածող աշխատանքային օրգանով մեքենա, որը նախատեսված է գրունտը շերտ առ շերտ խտացնելու համար։ Ըստ մեկ հարվածի էներգիայի Տոփանիչ մեքենաները լինում են ծանր (հարվածի էներգիան՝ մինչև 5104ջ), միջին (հարվածի էներգիան՝ մինչև 103-104 ջ) և թեթև՝ ձեռքի տոփաններ (կիրառվում է գրունտի, բետոնախառնուրդի, ձուլման արտադրությունում կաղապարախառնուրդի խտացման համար, հարվածի էներգիան՝ մինչև 103ջ)։ Ծանր են համարվում տրակտորի կամ սլաքավոր էքսկավատոր կռունկի բազայով մեքենաները։ Աշխատանքային օրգանը սովորաբար պատրաստվում է մինչև 3 տ զանգվածով սալի տեսքով, որը նետվում է մինչև 2,5 մ բարձրությունից։ Միջին են համարվում ինքնագնաց շասիի բազայով կամ տրակտորի վրա կախովի սարքավորման տեսքով դիզել-տոփանիչները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։