ՏուրԻնֆո
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
ՏուրԻնֆո | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
ՏուրԻնֆո՝ 2003 թվականին հիմնադրված տուրիստական տեղեկատվական անվճար ամսագիր[1]։ 2012 թվականի նոյեմբերին լույս է տեսել ամսագրի հոբելյանական` 100-րդ համարը[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը ներկայացնում է Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային, տուրիստական երթուղիները, անդրադառնում տուրիզմին ու նրա զարգացմանը Հայաստանում։ Այն կրում է «Հայաստանը քո գրպանում» խորագիրը[1]։
Ամսագրի միջոցով Հայաստան ժամանողներն իրազեկվում են տեղի ժամանցային կենտրոնների, հյուրանոցների և առհասարակ այն ամենի մասին, ինչը կարող է իրենց հետաքրքրել։ Ամսագրում տեղ են գտնում նաև հետաքրքիր և յուրահատուկ նյութեր Հայաստանի մասին։
Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում գործում է «ՏուրԻնֆո»-ի «Հայաստանի այցելուների կենտրոն»-ի տաղավարը։ Կենտրոնը շուրջօրյա տեղեկատվություն է տրամադրում յուրաքանչյուր այցելուի[1]։
Ամսագիրը տարածվում է դեսպանատներում, հյուպատոսություններում, նախարարություններում, ինչպես նաև հյուրանոցներում, ռեստորաններում, զբոսաշրջության հետ առնչվող կազմակերպություններում, արտասահմանյան գրասենյակների հայաստանյան մասնաճյուղերում, տեղեկատվական և բիզնես կենտրոններում, ավիաընկերություններում և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ««Տուրինֆո» հայկական զբոսաշրջային անվճար ամսագիրը 10 տարեկան է». www.tert.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««Տուրինֆո» ամսագիրը դարձավ հայաստանյան 1-ին ամսագիրը, որ տպագրեց 100-րդ համարը. խմբագիր». www.tert.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)