Տուամասագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուամասագա
ԵրկիրՍամոա Սամոա
Կարգավիճակdistrict of Samoa?
Մտնում էՍամոա
ՎարչկենտրոնAfega?
ԲԾՄ777 մետր
Բնակչություն89 582 մարդ (2011)
Տարածք479 կմ²
Սահմանակցում էGaga'emauga?, Atua? և A'ana?
ISO 3166-2 կոդWS-TU

Տուամասագա, Սամոա տարածաշրջանի վարչական կենտրոն, բնակչությունը 89 582 մարդ[1] (2011 թվական)։ Գտնվում է Ուպոլու կղզու կենտրոնում։ Տարածաշրջանի մակերեսը 479 կմ քառակուսի է։

Տարածշրջանի գերագույն առաջնորդը կրում է Մալիետոա տիտղոսը։ Մալիետոայի տիտղոսի կրողի ընտրության հարցում առաջատար դեր են խաղում Մալիե գյուղի ինը ավագանին։ Մալիետոա (Աիգա ՍաՄալիետոա) կլանի մի մասը ապրում է նաև Աիգա–ի–լե–Տաի և Ֆաասալելեագա, այդ պատճառով Մալիեի ավագանիները Մալիետոայի ընտրությունների ժամանակ պետք է հաշվի առնեն Մանոնոյի (Աիգա–ի–լե–Տաի կենտրոնը) և Սաֆոտոիլաֆայի ( Ֆաասալելեագա կենտրոնը) ավագանիների կարծիքը։ Մալիեոտայի գերագույն առաջնորդը համարվում է պետության չորս գերագույն առաջնորդներից մեկը (Տամա–ա–Աիգա) և ավագներից երկրորդը Տու Ատուայից հետո։

Ավանդույթի համաձայն ՖալեՏուամասագան (Տուամասագայի պառլամենտ) ռազմական դրության ժամանակ նիստերն անց է կացնում Աֆեգայում, իսկ խաղաղ ժամանակ Մալիեում։ Աֆեգան համարվում է տարածաշրջանի վարչական կենտրոնը և ՖալեՏուամասագայի նիստերի անցկացման հիմնական վայրը։ Մալիեն Մալիետայի վարչական կենտրոնն է։

Տարածաշրջանի հյուսիսային ափում գտնվում է երկրի միակ քաղաքը՝ մայրաքաղաք Ապիան։ Ազգային պառլամենտը նիստեր է վարում նաև Տուամասագա տարածաշրջանում՝ գյուղ Մուլինուում, որը գտնվում է Ապիայի արևմուտքում։ Երկրի գլխավոր նավահանգիստը գտնվում է Մատաուտուում՝ Ապիայից դեպի հյուսիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]