Տոհմածառ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տոհմածառից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տոհմածառ (այլ կիրառումներ)
Տոհմածառ
Թվական1975
ՌեժիսորԱրա Վահունի
Տևողություն20 րոպե

Տոհմածառ, երկու մասից բաղկացած ֆիլմ է, նկարահանվել է 1975 թվականին և արժանացել պետական մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մի մեծ գերդաստանի նահապետներից մեկի՝ Արշակ պապի մասին է։ 1603 թվականին, երբ շահ Աբասի օրոք և նրա հրամանով հայերի մի մասին լցրել են Արաքս գետը, իսկ զգալի հատվածին գերեվարել են Իրան, հիմնականում Իսպահան (Նոր Ջուղա), Գրիգորյան գերդաստանից մի կերպ փրկվում է մի մանուկ Աղեքսանդր անունով, որի սերունդներից Արշակը վերադառնալով Հայաստան, հաստատվում է Արարատի շրջանի Ավշար գյուղում։ Երեք հարյուր տարում այս փոքրիկ մանուկից սկիզբ է առնում հսկայական մի գերդաստան, որի նահապետը դառնում է Արշակ պապը[1]։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վ. Պետրոսյան
  • Ռեժիսոր՝ Արա Վահունի
  • Օպեր. Յու. Բաբախանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.websystems.am. «Տոհմածառ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.