Տնփեսա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնփեսա
Տեսակսիթքոմ
Ժանրկատակերգություն
ՍցենարիստՍարգիս Կալպակյան
Նարեկ Ավագյան
ՌեժիսորՀարություն Խալաֆյան
Կատարող պրոդյուսերԴավիթ Բաբախանյան
Գլխավոր դերերումՄկրտիչ Արզումանյան
Հովհաննես Ազոյան
Շուշաննա Թովմասյան
Թեմայի երաժշտության երգահանDuetro Studio
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)Հայերեն
Սեզոնների քանակ4
Սերիաների քանակ96
Ստեղծում
Տևողություն25-32 րոպե
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա
ՀեռուստաընկերությունԱրմենիա հեռուստաընկերություն
Պատկերի ձևաչափ16:9 HDTV
Սկզբնական եթերհոկտեմբերի 9, 2013մայիսի 28, 2015

«Տնփեսա» հայկական կատակերգական սիթքոմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 9-ին «Արմենիա ՀԸ» եթերում։ Եվ ավարտվել է 2015 թվականի մայիսի 28-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորյուն Անուշավանիչը Մանուկին ասում է, որ նա կարող է գնալ տուն։ Նրանք պայմանավորվում են, որ մոտ ապագայում Մանուկը պետք է իրենց ծանոթացնի ծնողների հետ։ Բայց հանկարծ Կորյունի մանկության ընկեր Վիլենը որդու՝ Դավիթի հետ, այցելում է նրան։ Վերջին 15 տարիների ընթացքում նրանք ապրում էին արտասահմանում։ Դավիթին տեսնելով՝ Կորյունը փոխում է իր որոշումը և հետաձգում Մանուկի ծնողների հետ հանդիպումը[1]։

3-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկը և Անուշիկը վերադառնում են մեղրամսից։ Կորյուն Անուշավանիչն անակնկալ է պատրաստել հարսի և փեսայի համար։ Նա զույգին է նվիրում իր բիզնեսներից մեկը և Մանուկին վստահում իր գլխավոր հաշվապահի պաշտոնը։

4-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորյուն Անուշավանիչի գործընկերները ծուղակն են գցում նրան և գողանում ողջ հարստությունը։ Երբ Կորյունը լիովին հուսահատված էր, ինչ-որ մեկը հայտնվում է և խոստանում վերադարձնել կորցրածը։ Կորյունի դժբախտության մասին գիտեն ընտանիքի բոլոր անդամները, բացի Անուշիկից, որը 3 ամիս հետո պետք է մայր դառնա։ Ընտանիքի անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նրան հեռու պահեն հոգսերից։ Սակայն խնդիրն ավելի է բարդանում, երբ հայտնվում է անշարժ գույքի գործակալը և ցանկանում ցանկացած գնով վաճառել Կորյունի՝ գրավի տակ գտնվող բնակարանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Մկրտիչ Արզումանյան Կորյուն Անուշավանիչ, Անուշավան Կորյունիչ 1-4 Անուշիկի հայրը, Անուշիկի պապիկը, Էդիթայի նախկին ամուսինը
Հովհաննես Ազոյան Մանուկ 1-4 Անուշիկի ընկերը
Շուշաննա Թովմասյան Անուշիկ 1-4 Մանուկի ընկերուհին
Վահագն Գալստյան Սարգիս 1-4 Վարորդ
Ալինա Մարտիրոսյան Էդիտա 1-3 Կորյունի նախկին կինը
Նաիրա Շահիրյան Ռիմա 1-4 Կորյունի աշխատողը
Լուսինե Արշակյան Սիլվա 1-3 Տան խոհարարը
Կառլոս Մուրադյան Դավիթ 2 Անուշիկի նոր ընկերը
Սաքո 3 Կորյունի տան այգեպանը
Վանիկ Մկրտչյան Միսակ 3-4 Մանուկի հայրը
Հասմիկ Վերդյան Աննա 4 Իրավաբան, օգնում է Կորյուն Անուշավանիչին, որ վերադարձնի իր ունեցվածքը։
Տիգրան Գյուլումյան Աշոտ 4 Բրոքեր
Թինա Ղավալյան Նունե 4 Նոր աշխատողը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «https://armeniatv.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)