Տնտեսական կապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական կապեր, արտադրանք թողարկողների ու սպառողների միջև մատակարարման անվանացանկը, ծավալը և ժամկետները կարգավորող հարաբերություններ։ Տնտեսական կապերը սահմանում են տարբեր մակարդակների պետական պլանավորող մարմինները։ Դրանք պետք է հումքով և համալրող իրերով ապահովեն սպառող ձեռնարկությունների անխափան աշխատանքը և մատակարարող ձեռնարկությունների սարքավորման ռացիոնալ բեռնավորումը։ Տնտեսական կապերը լինում են ուղղակի, որ նախատեսում են արտադրանք թողարկողների ու սպառողների անմիջական փոխգործողություն, կամ միջնորդավորված մատակարարող՝ իրացնող կազմակերպությունների ծառայությունների օգտագործմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png