Տղան Մարսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տղան Մարսից
Парень с Марса
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Օսիպյան
ԴերակատարներՍերգեյ Աբրոսկին

Տղան Մարսից (ռուս.՝ Парень с Марса), ռուսական գեղարվեստական ֆիլմ, նկարահանվել է 2010 թվականին` մելոդրամա-կատակերգություն ժանրով։ Ֆիլմը ռուսական վարձույթում հայտնվել է 2011 թվականի մայիսի 5-ին[1]: Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կենտրոնական կերպարը մենեջեր Պետյա Ստարիկովն է, որն աշխատում է շոկոլադի հսկայական գործարանում: Երբ նրա մեքենան գողանում են, այն գտնելու համար նա միարժամանակ դիմում է և՛ հանցագործներին, և՛ ճանապարհային ոստիկանությանը, և՛ միլիցիայի շրջանային բաժանմունք: Յուրաքանչյուրը գումար է կորզում Պյոտրից` մեքենան գտնելու համար, սակայն ոչ մեկն էլ ոչինչ չի անում: Իսկ աշխատավայրում Պյոտրի պաշտոնը բարձրանում է. գործարանի օտարերկրացի սեփականատերն անսպասելիորեն դարձնում է նրան գովազդային նախագծի ղեկավար: Մինչև ամսվա վերջ Պյոտրը պետք է ստեղծի շոկոլադի սալիկների գովազդի նոր կոնցեպցիա: Պյոտրը իր մեքենան պատահաբար ինքն է գտնում, սակայն` ամբողջովին ջարդված վիճակում: Միլիցիան Պյոտրին մեղադրում է սեփական ավտոմեքենան առևանգելու համար և այդ մեղադրանքից ազատվելու համար Պյոտրը համաձայնում է մատնել հանցագործներին, որոնց նա դիմել էր ավտոմեքենան որոնելու խնդրանքով: Ավտոմոբիլի շուրջ առաջացած աղմուկը թույլ չի տալիս Պյոտրին լրջորեն կենտրոնանալ աշխատանքի վրա և ֆիլմի վերջում, խնդիրներից տանջահար Պյոտրը հայտարարում է գործարանի ղեկավարին, որ գովազդային կատարյալ հոլովակի երազանքն անիրականանալի է:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Աբրոսկին` Պյոտր Ստարիկով
  • Քսենիա Կուտեպովա` Լիզա Պրյալկինա
  • Անգելինա Միրիմսկայա` Յուլյա
  • Արտյոմ Տկաչենկո` Կոլյա
  • Իգոր Չերնևիչ` Կուզիկ
  • Իգոր Յայցկո` Բումբոքս
  • Եգոր Բարինով` Խռուստալյով
  • Վլադաս Բագդոնաս` Ֆիլ Դոնախյու
  • Աննա Արլանովա` Ռիտա
  • Եվգենիա Դոբռովոլսկայա` Յուլիայի մայրը
  • Օլեգ Դանիլևսկի` մարդասպան ոստիկան
  • Իրինա Մեդվեդևնա` Մաշա Զայցևա
  • Ամադու Մամադակով` ներկարար

Քննդատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լյաչենկոն «Газета.Ru»-ից նշել է ֆիլմում լավ թատերական դերասանների մասնակցությունը[3]: Կոմերսանտը համեմատում է ֆիլմը հին խորհրդային կատակերգությունների հետ[4], իսկ «Ռուսական թերթը» սահմանել է թիրախային խումբ, ըստ որի` «Ֆիլմը երիտասարդների համար է, նրանց համար, ովքեր ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Օսիպյանի պես փորձում են ինչ-որ կերպ իրմաստավորել ժամանակակից իրականությունը»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В прокат вышел фильм Сергея Осипьяна "Парень с Марса"»։ Российская газета։ Վերցված է 2017-03-06 
  2. «В российские программы ММКФ вошли 24 игровых фильма» (անգլերեն)։ www.infox.ru։ Վերցված է 2017-03-06 
  3. ««Калина» красная»։ Газета.Ru։ Վերցված է 2017-03-06 
  4. "Парень с Марса" // Журнал "Коммерсантъ Weekend". — 2011-05-13. — В. 17. — С. 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]