Տիտղոսատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տիտղոսատ, գրքի տիտղոսաթերթից կամ առանձին մասերից (գլուխներից) առաջ դրվող թղթի թերթ։ Տիտղոսաթերթից առաջ դրվող տիտղոսատ սովորաբար պարունակում է գրքի վերնագիրը, բնաբանը, երբեմն նաև հրատարակչության մակնիշը, իսկ գրքի առանձին մասերից կամ գլուխներից առաջ դրվող տիտղոսատը՝ տվյալ մասի անվանումը, պատկերազարդումը։ Հին գրքերում տիտղոսատը ծառայում էր գլխավոր, գեղարվեստորեն ձևավորված տիտղոսաթերթը կեղտոտվելուց պահպանելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png