Տիկնիկային թատրոնի միջազգային օր
Տիկնիկային թատրոնի միջազգային օր (անգլ.՝ World Puppetry Day), տոն, որը նշվում է մարտի 21-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Մագդեբուրգում կայացած Տիկնիկային թատրոնի գործիչների միջազգային միության (Union Internationale de la Marionnette, UNIMA) 18-րդ համաժողովում Իրանի տիկնիկային թատրոնի հայտնի գործիչ Ջիվադ Զոլֆագարիհոն քննարկման է ներկայացրել ամբողջ աշխարհում տիկնիկային թատրոնի միջազգային օրը նշելու առաջարկը։ Բայց չնայած այն հանգամանքին, որ այս տոնի անցկացման վայրի և ժամանակի մասին բանավեճը շատ ակտիվ է ընթացել, այս հարցը 2000 թվականին այդպես էլ չի լուծվել։
Տոնակատարության օրը հստակեցվել է միայն երկու տարի անց՝ 2002 թվականի հունիսին, Ատլանտայում՝ UNIMA միջազգային խորհրդի նիստում։
Ամբողջ աշխարհի տիկնիկների տոնի ավանդույթը բացվել է 2003 թվականի մարտի 21-ին[2]։ Այդ ժամանակից ի վեր տիկնիկային թատրոնի բոլոր մասնագետները և երկրպագուները տոնում են տիկնիկային թատրոնի միջազգային օրը։
UNIMA-ի նախագահ Մարգարետա Նիկուլեսկուն դիմել է տիկնիկային թատրոնի բոլոր գործիչներին՝ կոչ անելով մարտի 21-ը դարձնել հետաքրքիր ծիսակատարություն՝ ի փառս տիկնիկային թատրոնի. «Թող այդ օրը տիկնիկային ներկայացումներ բեմադրվեն, քննարկումներ անցկացվեն, հանդիպումներ կազմակերպեն, թող միավորվեն արվեստի հնագույն ձևերից մեկի՝ տիկնիկային թատրոնի բոլոր մասնագետներն ու սիրահարները։ Թող բոլորը դառնան մեր տոնի մասնակիցները։ Թող բոլորը հայտնվեն տիկնիկային թատրոնում»[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Se rinden homenajes al teatro en todas sus ramas». Revista de las Artes Escénicas Artez. Marzo de 2010. Archivado desde el original el 2 de abril de 2015.
- ↑ Llanos Zuloaga, M. (21 de marzo de 2012). «En el Día Mundial de la Marioneta. El arte del titiritero». Escuela Nacional Superior de Arte Dramático. Consultado el 17 de marzo de 2015.
- ↑ Burns, M. (21 de marzo de 2013). «Can Holiday: World Puppetry Day – March 21». BevReview (en inglés). Archivado desde el original el 2 de abril de 2015. Consultado el 17 de marzo de 2015.