Տիգրան Գևորգյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Գևորգյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1957(1957-11-04) (61 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Տիգրան Ալեքսանի Գևորգյան (4 նոյեմբերի 1971 թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավաբանի մասնագիտացմամբ։
  • 2001-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։ Ստացել է սերտիֆիկատ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1997 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային Ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ։
  • 1997-1998 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ։
  • 1998-2000 թթ. - ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ։
  • 2000-2004 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության իրավաբանական վարչության պետ։
  • 2005-2006 թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության պետ։
  • 2006-2007 թթ. - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։
  • 2007-2008 թթ. - ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար։
  • 2008 թ. - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար։
  • 2008-2010 թթ. - «SCM» «Ուկրաինսկի Ռիթեյլ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 2012 թ. մարտի 1-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ[1]:
  • 2012 թ. օգոստոսի 24-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող[2]:
  • 2012 թ. օգոստոսի 24-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրոպական միության արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգող[3]:
  • 2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից[4]:
  • 2014 թ. ապրիլի 23-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]:
  • 2014 թ. հուլիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգողի պարտականություններից[6]:

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ՀՀ դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։ Պահեստի լեյտենանտ է։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ