Տժվժիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տժվժիկ (այլ կիրառումներ)
Տժվժիկ
Հայկական խոհանոց
Տեսակկերակուր
Հիմնականoffal? և լյարդ

Տժվժիկ, հայկական խոհանոցի ոչխարի կամ տավարի լյարդից ու թոքերից պատրաստվող կերակրատեսակն է[1]։ Պատրաստվում է նաև փորոտիկներից (սիրտ, լյարդ, թոք, երիկամ)[2]։ Հնարավոր են տարբերակներ խոզի կամ հավի փորոտիկներից։ Դրա պատրաստելը համարվում է հեշտ։

Խոհարարության եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդը վրայից մաքրել մաղձից ու թաղանթից, թոքը լվանալ, երիկամները մեջտեղից կտրել և թաղանթը հեռացնել, կերակրափողը շուռ տալ և լավ լվանալ։ Մաղձը հեռացնելուց հետո լյարդի և երիկամների վրայից հեռացնել թաղանթը, մթերքները լավ լվանալ։ Կտրատել հավասար կտորների։ Տապակի մեջ ձեթ լցնել և լավ տաքացնել։ Ավելացնել ալրապատ կտորները և տապակել մինչև կիսապատրաստ լինելը։ Ավելացնել կտրատած գլուխ սոխ (այտ տարբերակում նախորոք սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա[3]), մանր կտրատած լոլիկը (կամ տոմատ ըստ ցանկության), աղ, պղպեղ։ Ծածկել թավան կափարիչով և եփել, մինչև պատրաստ լինելը (մոտ 7-8 րոպե)։ Աղը ավելացնել միայն վերջում։ Զարդարել մանրացված մաղադանոսով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. «ostarmenia / Տժվժիկ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  3. Ինչպես տժվժիկ պատրաստել
  4. lady.am / Տժվժիկ
Ընթերցե՛ք «տժվժիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։