Jump to content

Տերտերի ձոր (բնակատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տերտերի ձոր, բնակատեղի, որ պատկանում է ուշ նեոլիթի վերջին և էնեոլիթի սկզբներին։

Վաղ նոր քարի դարի գործիքներ

Կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի բնակիչները կառուցում էին մի քանի սենյակներից բաղկացած ճիշտ ուղղանկյուն և կլոր կացարաններ, քարե կամ հում աղյուսե պատերով, կավե սվազով, ցածր ու նեղ դռներով։ Կացարանները ծածկում էին ծառի ճյուղերից ու եղեգնից հյուսված, ծեփված տանիքով։ Սենյակների մի մասը փոքր է՝ 3-4 մ2 հրապարակով.այստեղ են հավանաբար պատսպարվել մարդիկ։ Կացարանները կառուցված են որոշ դասավորությամբ, միմյանցից որոշ հեռավորության վրա։ Կացարաններին կից բացվել են մառաններ, ուր գտնվել են պաշարի մնացորդներով ևկենդանական ոսկորներով լի ամաններ։ Կացարանների ներսում՝ կենտրոնում, կան կավից կամ քարից պատրաստված ոչ մեծ օջախներ։

Կենցաղային իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բնակիչները համեմատաբար բարձր մակարդակի էին հասել քարի, փայտի, ոսկրի մշակման գործում։ Հյուսում էին խսիր, կողով, ձկնորսական ցանց, իսկ բուասկան թելերից՝ տարբեր տիպի կտավներ։ Առատանում է կերամիկան։ Պատրաստում էին զանազան կավե ամաններ, որոնց մի մասը շատ կոպիտ էր, կավին խառնված էր դարման, մանրացված խեցի և ավազ։ Միաժամանակ հանդիպում են նաև շատ բարակ պատերով, նուրբ ամանեղեն, լայն ցածր գավաթներ, վերին մասում նեղացող անոթներ, մեծ կճուճներ՝ կարասների ձևի, նեղ վզով, նախշուն գավաթներ, նեոլիթին բնորոշ գծային կամ կետային երկրաչափական, փորագրված նախշերով՝ եռանկյունների զուգահեռ գծերով, ելուստային կանթերով և միջանցուկ անցքերով։

Նմանատիպ բնակավայրեր են ՝

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ ժողովրդի պատմություն» Առաջին հատոր, էջ 106