Տեսուչի այցելությունը (2015, հեռուստաֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսուչի այցելությունը
անգլ.՝ An Inspector Calls
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրքրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ և դրամա
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորAisling Walsh?
Սցենարի հեղինակHelen Edmundson?
ԵրաժշտությունDominik Scherrer?
Տևողություն87 րոպե

Տեսուչի այցելությունը (An Inspector Calls) 2015 թվականի թրիլեր ժանրի բրիտանական հեռուստաֆիլմ է նկարահանված Այսլինգ Վալշի (Aisling Walsh) կողմից[1], պրոդյուսերն է Հովարդ Էլլան (Howard Ella)[2] : Գլխավոր դերում հանդես է եկել Դավիդ Տյուլիսը (David Thewlis)[3][4]: Սյուժեն հիմնված է Ջոն Բոյնթոն Պրիստլիի համանուն ներկայացման վրա։ Պատմության կենտրոնում խորհրդավոր տեսուչ է, որը հետաքննության նպատակով հարցաքննում է մեծահարուստ Բիրլինգ ընտանիքի անդամներին և նրանց ընթրիքի հյուրին՝ կապված երիտասարդ կնոջ ինքնասապանության հետ։ Ֆիլմն առաջին անգամ հեռարձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին BBC One հեռուսաալիքի եթերում։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի նախաշեմին՝ 1912 թվականին և ներառում են անգլիացի հարուստ Բիրլինգ ընտանիքի տոնական ընթրիքի երեկոն։ Տոնակատարությունը ընդհատվում է ոստիկանության տեսուչ Գուլի ժամանումով, որը հետաքննում է նոր տեղի ունեցած տեղացի երիտասարդ կնոջ ինքնասպանությունը։ Տեսուչի կողմից ընթրիքի յուրաքանչյուր անդամի հարցաքննությունը երևան է հանում, որ նրանք բոլորը ակամա մասնակցություն են ունեցել կատարված ողբերգությանը[5]։

Դերակատարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիդ Տյուլիսը Տեսուչ Գուլի դերում
  • Սոֆի Ռանդլը Եվա Սմիթ / Դեյզի Ռենտոն / Միսիս Բիրլինգ / Ալիս Գրեյ դերերում
  • Խլոյե Պիրիեն Շեյլա Բիրլինգի դերում
  • Ֆին Կոլեն Էրիկ Բիրլինգի դերում
  • Միրանդա Ռիչարդսոնը Սիբիլ Բիրլինգի դերում
  • Կեն Սթոթը Արթուր Բիրլինգի դերում
  • Կայլ Սոլլերը Ջերալդ Կրոֆտի դերում
  • Լուսի Չապպելը Էդնայի դերում
  • Ֆլորա Նիկոլսոնը Միս Ֆրանսիսի դերում
  • Գարի Դավիսը Ալդերման Մեգարտիի դերում
  • Վանդա Օպալինսկան Չարիթի Լադիի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aisling Walsh to direct Priestley classic for BBC». Raidió Teilifís Éireann. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  2. David Thewlis. «David Thewlis to lead cast of BBC One's adaptation of JB Priestley's An Inspector Calls - Media Centre». BBC. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «David Thewlis plays title role in BBC's An Inspector Calls». Prolific North. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  4. «David Thewlis to lead BBC One's new adaption of An Inspector Calls». Digital Spy. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  5. «'Harry Potter' Star David Thewlis Set As Lead In BBC One's 'An Inspector Calls' Adaptation». TVWise. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.