Տեսիտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսիտուրա, երաժշտական ստեղծագործության հնչյունների ընդհանուր բարձրական դիրքը՝ այդ ստեղծագործությանը կատարող երգչական ձայնի կամ նվագարանի ձայնածավալի հարաբերությամբ։ Տարբերում են տվյալ ձայնի կամ նվագարանի ցածր, միջին և բարձր տեսիտուրաներ։ Որպես կանոն, գեղարվեստականորեն առավել գնահատելին միջին տեսիտուրան է, որ համապատասխանում է երգչի կամ նվագարանի առավել դյուրին, հարմար ձայնարտադրությանը, բնական հնարավորություններին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսիտուրա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 655