Տեսակավորող հաշվողական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսակավորող հաշվողական մեքենա, ծակոտաքարտերը դասավորող և ընտրող, այսինքն՝ դրանք ըստ որոշակի հատկանիշների դասակարգող մեքենա։ Հիմնական հանգույցներն ու մեխանիզմներն են․ ծակոտաքարտեր մատուցող մեխանիզմը, համեմատող սարքավորումը, տեսակավորող մեխանիզմը և սովորաբար տեսակավորված ծակոտաքարտերը կուտակող 13 գրպանիկները։ Ծակոտաքարտերն ըստ խմբերի բաշխելիս Տեսակավորող հաշվողական մեքենայի գործողության հիմքում ընկած է հատկանիշի կոդի (անցքերի համակարգ ծակոտաքարտի որոշակի սյունակում) ընկալումը և համապատասխան ընդունիչ գրպանիկ ուղարկելը։ էլեկտրամեխանիկական Տեսակավորող հաշվողական մեքենայի արտադրողականությունը 1 րոպեում՝ 350-400, իսկ էլեկտրոնային Տեսակավորող հաշվողական մեքենայինը՝ մինչև 2000 ծակոտաքարտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։