Տելուգու գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տելուգու գրականություն, Հնդկաստանի անդհրա ժողովրդի գրականությունը թելուգու լեզվով։ Առաջին հուշարձանը (XI դ. սկիզբ) Նաննայա Բհաթթայի «Անդհրա Մահաբհարաթա»-ն է (սանսկրիտյան «Մահաբհարաթա»-ի մի մասի մշակումը)։ Տելուգու գրականության հիմնադիր Կանդուկուրի Վիրեսալինգամը (1848–1919) հանդես է եկել ավատականության դասակաստային հիմքերի և ուղղափառ հինդուիզմի դեմ։ XX դ. սկզբին ծավալվել է ժողովրդին քիչ հասկանալի դասական լեզուն նոր գրական լեզվով փոխարինելու շարժում, որը գլխավորել է Գ. Ապպարաոն (1861 – 1915): Ստեղծվել են գրական, գիտական, հրապարակախոսական երկեր, ռեալիստական վեպեր (Ադիվի Բապիրաջու, Վիշվանաթհի Սաթյանարայանա)։ Պոեզիայում գերիշխող է դարձել հեղափոխական ռոմանտիզմը, որի ականավոր ներկայացուցիչն է Շրիրանգամ Շրինիվասան։

1947-ին, Հնդկաստանի անկախության հռչակումից հետո, Տելուգու գրականությունը նոր վերելք է ապրում։ Ժամանակակից առաջավոր կին գրող Շիրանհի Կումարին անգլերենից (1974, Մոսկվա) թելուգու լեզվով թարգմանել է Հ. Թումանյանի պատմվածքներն ու հեքիաթները (1975)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163