Տաղալու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաղալու, թաղալու, թաղալո, հայկական ժողովրդական պարերգի տեսակ։

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Հիմնականում քնարական բովանդակությամբ քառյակներ են, որոնք երգվում են հարց ու պատասխանի ձևով (մեկը կամ երկուսը հարցնում են, մեկը կամ երկուսը՝ պատասխանում, աղջիկները հարցնում են, տղաները՝ պատասխանում)։ Տաղալուները կատարվում են միայն պարզ պարաձևերի՝ գյոնդերի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 552