Տաթևի մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տաթևի մատենադարան, ստեղծվել է 10-րդ դարում, Տաթևի վանքին կից։ Սելջուկների արշավանքի ժամանակ, 1169 թվականին ինչպես Տաթևի, այնպես էլ շրջակա վանքերի ձեռագրերի ապահովության համար փոխադրվել են Բաղաբերդ (ըստ Ս․ Օրբելյանի՝ շուրջ 10 հազար մատյան)։ Տաթևի վարդապետարանի գոյության տարիներին մատենադարանը հարստացել է, իսկ Տաթևի հասաչսարանի շրջանում՝ առավել ճոխության հասել։ 1435 թվականին մատենադարանը կողոպտվել է օտար նվաճողների կողմից։ Տաթևի մատենադարանը գոյատևել է մինչև 1911-1912 թվականները։ Այնուհետև 140 ձեռագիր մատյան փոխադրվել է Էջմիածին, որոնք այժմ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 543 CC-BY-SA-icon-80x15.png