Տաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաբի (ճապ.՝ 足袋)` ճապոնական ավանդական գուլպաներ, որոնց բթամատն առանձնացած է մյուս մատերից[1]։ Դրանք հագել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք՝ մատով հողաթափերի հետ (ձորի, գետա) և այլ կոշիկների հետ[2]։ Այն պարտադիր է կիմոնո կամ ճապոնական այլ ավանդական հագուստներ հագնելու դեպքում։ Տաբի հագել են նաև սամուրայները, և նինջաները՝ միջնադարում։

Ամենատարածված գույնը սպիտակն է։ Սպիտակ տաբի հագնում են պաշտոնական արարողությունների ժամանակ։ Տղամարդիկ ճանապարհորդության ժամանակ երբեմն հագել են սև կամ կապույտ տաբի։ Գունավոր տաբի կամ նախշավոր տաբի ավելի շատ կանայք են հագնում, քան տղամարդիկ։

Տաբի

Ձիկա-տաբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարները, ֆերմերները, այգեգործները, ռիկշաները և այլ աշխատողներ օգտագործում են այնպիսի տաբի, որը կոչվում է ձիկա-տաբի։ Այսպիսի տաբիները պատրաստվում են ավելի ամուր, ծանր և դիմացկուն նյութերից, և հաճախ ունենում են ամուր տակացուներ։ Սրանք ավելի նման են կոշիկների, քան գուլպաների։ Ինչպես սովորական տաբիները, ձիկա-տաբիները նույնպես կարելի է հագնել մատով հողաթափերի հետ։ Սակայն ժամանակի ընթացքում տակացուներն ավելի ամուր են պատրաստում և հնարավորություն է ստեղծվում, դրանք հագնել առանց հողաթափերի։

Ձիկա-տաբիները շատ հարմար են աշխատողների համար, քանի որ դրանցով ավելի հարմար է տեղաշարժվել։ Ճապոնիայի սահմաններից դուրս դրանք նույնպես հայտնի են։ Վաճառվում են արտարվեստների խանութներում և ինտերնետ խանութներում։ Բայց դրանք ոչ միայն գնահատվում և օգտագործվում են մարտարվեստով զբաղվողների կողմից, այլ նաև վազորդների, լեռնագնացների և հասարակ մարդկանց կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас самураев. — Росмэн, 2008. — С. 55, 63. — 64 с. — 5000 экз. — ISBN 5-353-02077-6.
  2. Япония: Справочник / Георгий Ким, К. Саркисов, А. Сенаторов. — Республика, 1992. — С. 27. — 543 с. — 50 000 экз. — ISBN 5-250-01254-Х.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • zajcev_ushastyj, Евгения (2010 թ․ հուլիսի 8). «Про носки-таби» (сайт). Записки японской домохоЗайки.
  • «Как сделать таби своими руками, выкройки» (сайт). Mitsumono. 2012 թ․ հուլիսի 2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբի» հոդվածին։