Վուլկանյան ողջույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վուլկանյան ողջույն
Լեոնարդ Նիմոյը ցույց է տալիս վուլկանյան ողջույն

Վուլկանյան ողջույն, ձեռքով կատարվող ողջույնի ժեստ, երբ ափը, որի միջնամատն ու մատնեմատը բաժանված և ձգված են իրարից, առաջ է բարձրացվում: Սովորաբար հասկացվում է որպես «Ապրի՛ր երկար և բարգավաճի՛ր», այս խոսքերը, ըստ էության, զուգակցում են այդ ողջույնի ժեստը, որը նույնպես համարում են համաձայնության ժեստ, ավելի պարզ ասած՝ «Օքեյ»: Ողջույնը հորինել և հայտնի է դարձրել Լեոնարդ Նիմոյը, որը 1960-ական թվականների վերջին «Աստղային ճանապարհ: Բնօրինակ սերիալ» հեռուստասերիալի բնօրինակ տարբերակում կատարում էր կիսավուլկան Սփոքի դերը:

Առաջին անգամ ժեստը կատարվել է 1967 թվականին՝ երկրորդ եթերաշրջանը մեկնարկող «Կատաղության ժամանակը» սերիայի ժամանակ։ Ժեստը մտացածին է. ենթադրվում է, որ դերասաններն այն ոչ թե ծալել են տեսախցիկի առջև, այլ բարձրացրել են իրենց ձեռքը ողջույնի ժամանակ, երբ զգացել են, որ ժեստը հաջողվել է ընդօրինակել:

Կղերական օրհնություն

«I Am Not Spock» ինքնակենսագրականում Նիմոյը գրել է, որ նա հիմնվել է Կղերական օրհնության վրա, երբ երկու ձեռքերը վերարտադրում են շին (ש) խորհրդանիշը, որն առաջացել է «շադդայ» բառից ((Ամենակարող) Աստված): Նիմոյը գրել է, որ մանուկ հասակում պապը նրան տարել է սինագոգ, որտեղ տեսել է այդ օրհնությունը և տպավորվել դրանով[1]:

«Ապրիր երկար և բարգավաճիր» արտահայտության և Թեոդոր Սթարջոնի հորինած[2] «Խաղաղություն և երկար կյանք» պատասխան արտահայտության համադրությունը նման է մերձավորարևելյան ողջույնների («աս սալամ ալեյքում/շալոմ ալեյխեմ» («խաղաղություն Ձեզ»), որին հաջորդում է «ուա ալեյքում աս սալամ/ալեյհեմ շալոմ» («Ձեզ էլ խաղաղություն») պատասխանը) ձևաչափին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Leonard Nimoy: 'Star Trek' fans can be scary»։ Hero Complex։ Los Angeles Times։ May 11, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին 
  2. «Theodore Sturgeon»։ Gary Westfahl's Bio-Encyclopedia of Science Fiction Film։ The SF Site։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Jewish Origin of the Vulcan Salute — a page by Rabbi Yonassan Gershom, with photos and diagrams of how the Salute forms the Hebrew letter Shin, the use of the Blessing Hands gesture on Jewish gravestones and jewelry, etc.