Վուլկանացման արագացուցիչներ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Para-dimethylamineaniline3D.png/225px-Para-dimethylamineaniline3D.png)
Վուլկանացման արագացուցիչներ, ռետինի բաղադրիչներ, որոնք արագացնում են կաուչուկի վուլկանացումը։ Ազդելով մակրոմոլեկուլներն իրար միացնող կապերի բնույթի վրա, նրանք միաժամանակ բարելավում են ստացվող ռետինի մեխանիկական հատկությունները վուլկանացման արագացուցիչները ավելացվում են կաուչուկին (0,95–1․5%), գլխավորապես ծծմբային վուլկանացման դեպքում։ Առավել հաճախ օգտագործվող վուլկանացման արագացուցիչներն են 2-մերկապտաբենզաթիազոլի սուլֆենամիդային ածանցյալները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 533)։ ![]() |