Վոլոդյա (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդյա
ռուս.՝ Володя
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էհունիսի 1 (13), 1887

«Վոլոդյա» (ռուս.՝ Володя), Անտոն Չեխովի պատմվածքը՝ գրված 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթի» 147-րդ համարում` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Վոլոդյա» պատմվածքը, գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթի» 147-րդ համարում Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1890 թվականին պատմվածքը տպագրվել է «Մռայլ մարդիկ» ժողովածուում, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի սյուժեն գրողին տվել է մոսկովյան կայսերական թատրոնի (1881-1882) կառավարիչ Վ. Պ. Բեգիչևը[1]։ Պատմվածքի առաջին խմբագրումով պատմվածքը ավարտվում է Վոլոդյայի և մոր ամառանոցից վերադարձով։ «Մռայլ մարդիկ» ժողովածուի համար գրողը փոփոխություններ է կատարել, նկարագրելով երիտասարդի գիշերային տեսակցության և ինքնասպանության տեսարանները։ Նորություն էր նաև Վոլոդյայի հոր կերպարի հետ հանդիպման թեման։ Այդ փոփոխությունը հավանաբար կապվում էր այդ ժամանակ երիտասարդության շրջանում տարածված ինքնասպանությունների հետ։ Այսպես 1887 թվականին ինքնասպանություն էր գործել հրատարակիչ Ա. Ս. Սուվորինի ուսանող որդին։ 1887 թվականին Դ. Վ. Գրիգորևիչը Չեխովին խորհուրդ էր տվել վեպ գրել երտասարդ ինքնասպանի մասին, «Եթե ես երիտասարդ լինեի և տաղանով ուժեղ, ես անպայման կնկարագրեի ընտանիքը և նրանում 17 տարեկան պատանուն, որը բարձրանում է ձեղնահարկ և ինքնասպանություն գործում։ Այդպիսի սյուժեն ներառում է օրվա հարցը, վերցրեք այն, առիթը բաց մի թողեք հպվելու հասարակության ցավագին վերքերին, հսկայական հաջողություններ են սպասում Ձեզ այդպիսի գրքի ի հայտ գալու առաջին օրվանից»։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Կ. Միխայլովսկին գրում էր, որ «Մռայլ մարդիկ» ժողովածուի «Վոլոդյա» պատմվածքում իրականությունը «ցուլերով և ինքնասպաններով, զանգուլակներով և բոժոժիկներով» արտացոլված է գրողի կողմից «միատեսակ սառը արյունով[2]»: «Մռայլ մարդիկ» ժողովածուի գրախոսությունում գրախոսը գրում է. «Վոլոդյան» իր բովանդակությամբ ներկայացնում է մռայլ գիմնազիստի դեպքը, ինքնաբերաբար առանց տխուր կյանքից հեռանալու նախապես մտածված նպատակի, հուսալքության, բարոյական անկատարության և շրջապատի դատարկության պատճառով»[3]։

Ի. Ի. Պ—սկին 1890- ականների ստեղծագործությունները քննարկելիս դրանցում տեսնում է «անհուսալի հոռետեսություն», վաղ շրջանի պատմվածքներում որոնում էր հոռետեսության ակունքները, մասնավորապես «Վոլոդյա» պատմվածքում։

Քննադատ Ե. Լյացկին գրում է, որ Չեխովը կյաքի ձանձրույթի նկարագրությունից միապաղաղ է և տխուր, անկախ այն բանից նա նկարագրում է «ինքնասպանությամբ կյանքին վերջ տվող դժբախտ գիմնազիստին», կամ էլ «թանձր տափաստանային բնանկար»[4]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոլոդյա, դպրոցական, 17 տարեկան
  • Աննա Ֆեդորովնա, շուրջ 30 տարեկան, Վոլոդյայի հորեղբոր աղջիկը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթ տարեկան երիտասարդ Վոլոդյան այնքան վատ է սովորում, որ հանրահաշվից տարեկան գնահատականը կազմում է 2 ¾: Վաղը նա քննության է, բայց հիվանդ է և վախվորած։ Վոլոդյան տխուր նստած է Շումիխինների ամառանոցային տաղավարում։ Շաբաթական երկու անգամ նա մորը ուղեկցում է ամառանոց։ Նրա մայրը վատնել էր իր և ամուսնու ունեցվածքը և կախված էր բարձրագույն հասարակությունից։ Ամառանոցում Վոլոդյան հանդիպում է իր տասներեք տարեկան հորեղբոր աղջկան , Աննա Ֆեդորովնային, որի նկատմամբ անտարբեր չէ։ Երիտասարդի տաղավարում երազելու թունդ պահին գալիս է հորեղբոր աղջիկը և սկսում հանդիմանել նրան երկչոտության մեջ։ Վոլոդյան երկար ժամանակ լռում էր, այնուհետև ասաց, որ սիրում է հորեղբոր աղջկան։ Նա նույնիսկ բռնեց նրա գոտկատեղից։ Երեկոյան թղթախաղի ժամանակ զարմիկը պատմում էր իր մոր հետ պատահածի մասին և ծիծաղում։ Այդ գիշեր Վոլոդյան տուն չգնաց, որ առավոտյան հասնի քննության։ Գիշերվա ժամը երեքին զարմիկը խնդրեց, որ նա մորֆին բերի, որից հետո նրա հետ Վոլոդյան զգաց "արտասովոր երջանկություն, որի համար կարելի էր ամբողջ կյանքը տալ և գնալ անվերջ տանջանքների ": Սակայն այս ամենն ավարտվեց փոխադարձ անբարյացակամությամբ։ Երեկոյան Վոլոդյան մոր հետ տուն գնաց, ճանապարհին վիրավորեց մորը, որից նա զարհուրեց։ Տանը նրա աչքին ընկավ հարևան Ավգուստին Միխայլիչի ատրճանակը, նա վերցրեց ատրճանակը և ինքնասպան եղավ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Володя // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Володя, Заметки страница 1001, перевод Эдуар Парайр, библиотека галактики, издание Галлимара, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О Чехове, М., 1910, стр. 253
  2. «Русские ведомости», 1890, № 104, 18 апреля
  3. «Книжный вестник», 1890, № 5, стр. 198
  4. «Вестник Европы», 1904, № 1, стр. 121—122

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]