Վլադիսլավ Լեկոմցև
Վլադիսլավ Լեկոմցև | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | դահուկորդ և բիաթլոնիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 8, 1994 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռոմաշկինո, Ուդմուրտիա |
Վլադիսլավ Լեկոմցև (ռուս.՝ Владислав Алексеевич Лекомцев, դեկտեմբերի 8, 1994, Ռոմաշկինո, Ուդմուրտիա) , ռուս մարզիկ։ 2014 թվականի պարալիմպիկ խաղերի բիաթլոնի և դահուկավազքի կրկնակի չեմպիոն, խաղերի եռակի բրոնզե մեդալակիր[1], դահուկավազքի աշխարհի եռակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (մարտի 11, 2014)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիսլավ Լեկոմցևը կորցրել է ձեռքն իր հայրենի գյուղում՝ Ռոմաշկինոյում ծնողներին օգնելիս, բերքահավաքի ժամանակ. ձեռքը մնացել է գյուղատնտեսական մեքենայի մեխանիզմի մեջ։ Սպորտային գործունեությունն օգնել է նրան վերականգնել իր ակտիվ կյանքը[1]։ Սովորել է Ուդմուրտիայի պետական համալսարանում, մասնագիտացումը՝ հոգեբանություն։
ՖԳԲՈւ-ի «ՌԴ ազգային հավաքականների սպորտային կենտրոնի» մարզիկ-ուսուցիչ է։ Մարզվում է բարձրագույն սպորտային հմտությունների հանրապետական դպրոցում, մարզիչ՝ Անդրեյ Մաքսիմով։
Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարալիմպիկ խաղեր
Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - բիաթլոն, 7,5 կմ, տղամարդկանց, կանգնած[3],
Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, էստաֆետի բացում 4 x 2,5 կմ,
Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, 20 կմ, տղամարդկանց, կանգնած[3],
Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, ազատ ոճի սպրինտ, 1 կմ, տղամարդկանց, կանգնած։
Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, 10 կմ ազատ ոճ, տղամարդկանց, կանգնած։
Աշխարհի առաջնություն
Ոսկի (2013 թ.) - դահուկավազք, 10 կմ դասական ոճով[4]
Ոսկի (2013 թ.) - բիաթլոն, սպրինտ մրցավազք ազատ ոճով[5]
Ոսկի (2013 թ.) - դահուկավազք, դահուկային էստաֆետ[6]
Աշխարհի գավաթի ընդհանուր միավոր
Բրոնզ (2013/2014 թթ.)
Արծաթ (2012/2013 թթ.)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[7][8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Всё, что возможно! У России - 80 паралимпийских медалей. Столько ещё не было ни у кого! // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 34-35. (Ստուգված է 10 Մայիսի 2016)
- ↑ «Приказ Министерства спорта Российской Федерации от 11 марта 2014 г. № 21-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России“»»։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-02-ին։ Վերցված է 2018-02-14
- ↑ 3,0 3,1 ,Официальный сайт Паралимпиады в Сочи Archived 2014-03-08 at the Wayback Machine.
- ↑ «Удмуртский паралимпиец завоевал третье «золото» на чемпионате мира по лыжным гонкам»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-08-ին։ Վերցված է 2018-02-14
- ↑ «Параолимпиец из Удмуртии выиграл «золото» на чемпионате мира по лыжным гонкам и биатлону»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-08-ին։ Վերցված է 2018-02-14
- ↑ «Удмуртский паралимпиец стал чемпионом лыжной эстафеты»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-08-ին։ Վերցված է 2018-02-14
- ↑ «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-06-02
- ↑ «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации»։ // Официальный сайт Президента России։ 17.03.2014։ Վերցված է 2016-06-02