Վլադիմիր Նիկիտին (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Նիկիտին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 25, 1940(1940-04-25) (83 տարեկան)

Վլադիմիր Նիկիտին (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Ники́тин, ապրիլի 25, 1940(1940-04-25)), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1968 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1968-1972 թվականներ՝ Բրազիլիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1972-1977 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի քարտուղարության աշխատակից։
  • 1977-ից մինչև 1981 թվականը Պերուում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1981 թվականից մինչև 1986 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի խորհրդական։
  • 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան 2-րդ բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1989-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրների վարչության պետի առաջին տեղակալ։
  • 1990 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1993 թվականի հունիսի 22-ը Արգենտինայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 22.06.1993 № 936 «Об освобождении Никитина В. В. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Аргентинской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Указ Президента СССР от 23.08.1990 № 625 «О назначении тов. Никитина В. В. Чрезвычайным и Полномочным Послом в Аргентинской Республике»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]