Վիքիպեդիա:CEE Spring 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

CEE Spring 2022
Մարտի 21, 2022 - մայիսի 31, 2022

Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը

Երեք ամսվա ընթացքում ստեղծել և բարելավել հոդվածներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտացմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։

Ինչի՞ մասին կարելի է գրել

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապված ցանկացած հանրագիտարանային նյութի մասին կարելի է գրել։ Թեման կարող է վերաբերել խոհանոցին, արվեստին, քաղաքականությանը և այլն։ Յուրաքանչյուր վիքիպեդիա առաջադրել է իրեն ներկայացնող և կարևոր հոդվածների ցանկ, որը կարող եք գտնել նախագծի գլխավոր էջում, սեղմելով համապատասխան երկրի անվանը։

Ո՞վ է կազմակերպիչը

Մրցույթի գաղափարը ծագել է 2014 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա հիմնադրամի մասնաճյուղերի հավաքի ժամանակ։ Կազմակերպիչները Վիքիմեդիա Հիմնադրամի բոլոր մասնաճյուղերն ու մասնակիցների խմբերն են։

Ինչպե՞ս մասնակցել

Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից ըստ թեմաների։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 7-ական օր երկու կամ երեք երկրի մասին։ Կարող եք նաև հոդված գրել ըստ թեմայի։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված հոդվածները։

Ո՞վ կհաղթի

Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։

Մրցույթի պայմաններ

  • Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած գրանցված մասնակից, բայց ոչ ժյուրիի անդամներն ու միջոցառման համակարգողները:
  • Հոդվածները պետք է ստեղծվեն կամ բարելավվեն 2022 թվականի մարտի 21-ի ժամը 00:00-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ի ժամը 23:59:
  • Հոդվածները կարող են և ստեղծվել/խմբագրվել մասնակից երկրների առաջարկած ցանկերից կամ ըստ մասնակցի սեփական նախընտրության, բայց միայն մասնակից երկների մասին։
  • Հայաստանի կամ հայկական թեմատիկայով հոդվածները մրցույթին չեն մասնակցում:
  • Մրցանակները կլինեն գրքեր կամ նվեր քարտեր գրախանութներից, հուշանվերներ, շնորհակալագրեր:
  • Ստեղծված կաղապարները կամ կատեգորիաները չեն գնահատվելու:
  • Հոդվածը պետք է լինի առնվազն 3000 բայթ, պետք է պարունակի ստուգելի բովանդակություն և առնվազն երկու հուսալի աղբյուր:
  • Հաշվարկը կատարվելու է բացառապես հոդվածների քննարկման էջում լրացված կաղապարների տվյալներով (պարտադիր լրացնել՝ երկիր, թեմա, մասնակից)։
  • Մրցանակները կտրվեն առավելագույն միավոր ստացած առաջին տասը մասնակիցներին

Ներկայացվող պահանջներ

  • Հոդվածի կառուցվածքը պետք է բավարարի հայերեն Վիքիպեդիայի կանոններին։
  • Հոդվածի տեքստը պետք է ունենա ճիշտ շարադրանք և ուղղագրություն։
  • Պետք է լինեն ճիշտ օգտագործված կատեգորիաներ, կաղապարներ, տեղեկաքարտեր։
  • Հնարավորության դեպքում, հոդվածի նյութը լուսաբանելու համար պետք է օգտագործվեն պատկերներ։ Վիքիպահեստում վերբեռնած և հոդվածներում օգտագործված լուսանկարները առանձին կգնահատվեն։
  • Հոդվածը պետք է ունենա հավաստի, հեղինակավոր աղբյուրներ։
Գնահատում
Հոդված ստեղծելու դեպքում 1 միավոր 1000 բայթ տեքստի համար
Հոդվածի բարելավման դեպքում 1 միավոր 1000 բայթ տեքստի համար։
Վիքիպահեստում ըստ թեմայի վերբեռնած մեկ լուսանկարը՝ 0,5 միավոր
Ցանկեր ստեղծելու դեպքում 0,5 միավոր 3000 բայթի համար։
1000 կամ 10000 կարևորագույն հոդվածների ցանկերից հոդված
ստեղծելուց, յուրաքանչյուր 10,000 բայթին լրացուցիչ 1 միավոր։
Թերությունների դեպքում միավորներ կհանվեն կուտակված միավորներից։

CEE Spring Logo CEE-t2.svg

Մրցույթի մասին

Առաջարկվող հոդվածներ/ժամկետներ

Castles Challenge

Մասնակիցներ

Castles Challenge

Կաղապարներ

If you have any question about this contest, please add it in the discussion page