Երեք ամսվա ընթացքում ստեղծել և բարելավել հոդվածներ Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքիհամայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքիհամայնքների կապերի սերտեցմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։
Ի՞նչի մասին կարելի է գրել։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապված ցանկացած հանրագիտարանային նյութի մասին կարելի է գրել։ Թեման կարող է վերաբերել խոհանոցին, արվեստին, քաղաքականությանը և այլն։ Յուրաքանչյուր վիքիպեդիա առաջադրել է իրեն ներկայացնող և կարևոր հոդվածների ցանկ, որը կարող եք գտնել նախագծի գլխավոր էջում, սեղմելով համապատասխան երկրի անվանը։
Ո՞վ է կազմակերպիչը
Մրցույթի գաղափարը ծագել է 2014 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա հիմնադրամի մասնաճյուղերի հավաքի ժամանակ։ Կազմակերպիչները բոլոր Վիքիմեդիա Հիմնադրամի մասնաճյուղերն են։
Ինչպես մասնակցել
Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ՝ ըստ թեմաների։ Կարելի է նաև գրել ցուցակներում չընդգրկված, բայց տվյալ երկրին առնչվող հոդվածներ։ Երկիրն ընտրելու համար հարկավոր է սեղմել համապատասխան երկրի անվանը։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 7-ական օր երկու կամ երեք երկրի մասին։ Առաջին յոթ օրվա ընթացքում գրվելու են հոդվածներ Սերբիայի, Սլովակիայի և Խորվաթիայի մասին։ Նախնական ժամանակացույցն այստեղ է։
Ո՞վ կհաղթի
Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են համագործակցության համապատասխան էջում դրված և ստորագրված հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված և քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։