Վիքիպեդիա:Ֆոտոզբոսանք և վորքշոփ Շուշի-Ստեփանակերտ, սեպտեմբերի 15, 2013
Արտաքին տեսք


Վիքին սիրում է հուշարձաններ 2013 մրցույթի շրջանակներում սեպտեմբերի 14-ին տեղի կունենա ֆոտոզբոսանք Շուշիում և վորքշոփ Ստեփանակերտում։ Ֆոտոզբոսանքի մասնակիցները կշրջեն Շուշի քաղաքի փողոցներով և կլուսանկարեն Շուշի պատմամշակութային հուշարձանները։ այնուհետև Ստեփանակերտում վորքշոփի մասնակիցները իրենց լուսանկարները կբեռնեն Վիքիպահեստ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով օգնություն կազմակերպիչներից։
Նպատակը
[խմբագրել կոդը]- Հաճելի ժամանակ անց կացնել, օգնել իրար, սովորեցնել և սովորել
Օրակարգ (ժամեր և վայրեր)
[խմբագրել կոդը]- 9:30 ― Ստեփանակերտցի մասնակիցները կհավաքվեն Ստեփանակերտի ավտոկայանում և ավտոբուսներով կուղևորվեն Շուշի
- 10:00 ― Բոլոր մասնակիցները կհավաքվեն Շուշի կերպարվեստի թանգարանի մոտ
- 10:00-10:30 ― ֆոտոզբոսանքի նախապատրաստում․ Մասնակիցները կբաժանվեն խմբերի և կորոշեն, թե ով-որտեղ է ցանկանում գնալ։ Հուշարձանների ցանկը չունեցողները կարող են դրանք ստանալ կազմակերպիչներից։
- 10:30-14:00 ― Խմբերի բաժանված մասնակիցները կշրջեն Շուշիի տարբեր հատվածներով և կլուսանկարեն հուշարձաններ։
- 14:00 ― Մասնակիցները կրկին կհավաքվեն Շուշի կերպարվեստի թանգարանի մոտ
- 14:00-15:00 ― Վերադարձ Ստեփանակերտ, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» (Մաշտոցի 6)
- 15:00-16:00 ― մամլո ասուլիս
- 16:00-18:00 ― վորքշոփ (վորքշոփի ժամանակ կազմակերպիչները անհրաժեշտության դեպքում կօգնեն կամ խորհուրդներ կտան մասնակիցներին, կսվորեցնեն լուսանկար բեռնել Վիքիպահեստ)
Ի՞նչ բերել քեզ հետ
[խմբագրել կոդը]- [Անհրաժեշտ] ― ֆոտոխցիկ կամ խցիկով հեռախոս։ Ցանկալի է այնպիսի խցիկ, որով կարելի է որակյալ պատկերներ ստանալ (առնվազն 3 մեգապիքսել)։
- [Ցանկալի] ― այն թաղամասի հուշարձանների ցանկը, որտեղ ուզում ես լուսանկարել (սմարթֆոնի կամ պլանշետի մեջ, կամ տպված)։ Եթե չունես, կազմակերպիչների մոտ կլինի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների ցանկի մի քանի հավելյալ օրինակ։
- [Ցանկալի] ― նոթբուք, նեթբուք կամ պլանշետ՝ լուսանկարները բեռնելու համար։
Համակարգողներ
[խմբագրել կոդը]- Երևանից՝ Վաչագան (հեռ․ 055 822 445) և Մհեր, (հեռ․ 055 660 199)
- Ստեփանակերտից՝ Սուսաննա (097 237 873), «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն»