Վիքիպեդիա:Ֆոտոզբոսանք և վորքշոփ Երևանում, սեպտեմբերի 7, 2013 թ․
Արտաքին տեսք
Երևանում սեպտեմբերի 7֊ին, Վիքին սիրում է հուշարձաններ 2013 մրցույթի շրջանակներում տեղի կունենա այսպես կոչված ֆոտոզբոսանք և վորքշոփ։ Միջոցառման առաջին մասի մասնակիցները կշրջեն Երևանի փողոցներով և կլուսանկարեն պատմամշակութային հուշարձաններ։ Երկրորդ կեսի մասնակիցներն այդ լուսանկարները կբեռնեն Վիքիպահեստ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով օգնություն կազմակերպիչներից։
Սեպտեմբեր ամսվա ընթացքում նման միջոցառումներ են սպասվում նաև Գորիսում, Շուշիում, Գյումրիում և Վանաձորում։
Նպատակը
[խմբագրել կոդը]- Հաճելի ժամանակ անց կացնել միասին՝ հուշարձաններ որոնելով և լուսանկարելով, ինչպես նաև միասին լուսանկարները Վիքիպահեստ բեռնելով
- Օգնել իրար, սովորեցնել կամ սովորել
Միջոցառման ժամերը և վայրերը
[խմբագրել կոդը]- 11։40 ― մասնակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում․
- 12։00 ― ֆլեշմոբ Ազատության հրապարակում (Օպերայի բակում)․ Ուղիղ ժամը 12։00-ին մասնակիցները կհանեն իրենց խցիկները ու կլուսանկարեն հրապարակի հուշարձանները (Թումանյանի, Սպենդարյանի արձանները, Օպերայի շենքը)։
- 12։00-12։30 ― ֆոտոզբոսանքի նախապատրաստում․ Մասնակիցները կբաժանվեն խմբերի և կորոշեն, թե ով-որտեղ է ցանկանում գնալ։ Հուշարձանների ցանկը չունեցողները կարող են դրանք ստանալ կազմակերպիչներից։
- 12։30-ից սկսած ― ֆոտոզբոսանք․ Խմբերի բաժանված մասնակիցները կշրջեն Երևանի տարբեր հատվածներով և կլուսանկարեն հուշարձաններ։
- 14։00-19։00 ― լուսանկարներ բեռնելու վորքշոփ․ Ազգային գրադարանի նոր մասնաշենքի (Տերան 19 հասցեում) դահլիճում։ Այստեղ միջոցառման կազմակերպիչներն անհրաժեշտության դեպքում կօգնեն կամ խորհուրդներ կտան մասնակիցներին։
Ի՞նչ բերել քեզ հետ
[խմբագրել կոդը]- [Անհրաժեշտ] Ֆոտոխցիկ կամ խցիկով հեռախոս։ Ցանկալի է այնպիսի խցիկ, որով կարելի է որակյալ պատկերներ ստանալ (առնվազն 3 մեգապիքսել)։
- [Ցանկալի] Այն թաղամասի հուշարձանների ցանկը, որտեղ ուզում ես լուսանկարել (սմարթֆոնի կամ պլանշետի մեջ, կամ տպված)։ Եթե չունես, կազմակերպիչների մոտ կլինի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների ցանկի մի քանի հավելյալ օրինակ։
- [Ցանկալի] Նոթբուք, նեթբուք կամ պլանշետ՝ լուսանկարները բեռնելու համար։