Վիքիպեդիա:Օրվա պատկեր/Ուղեցուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրվա պատկեր

«Օրվա պատկեր» բաժինը հիմնված է Վիքիպահեստի «Օրվա պատկերը» նախագծի վրա։ Վիքիպահեստը Վիքիպեդիայի «քույր» նախագծերից մեկն է, որտեղ կարելի է բեռնել ազատ գործածության պատկերներ և մեդիա-ֆայլեր՝ Վիքինախագծերում գործածության համար։ Այն պատկերները, որոնք ունեն բարձր որակ, օրիգինալ են և առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, ընդգրկվում են «Ցուցափեղկի» մեջ, որտեղից էլ ամեն օր Վիքիպահեստի մասնակիցների կողմից ընտրվում է մեկ պատկեր՝ Գլխավոր էջում ցուցադրության համար։