Վիքիպեդիա:Վիքի-շարժիչ

Վիքի-շարժիչը - ծրագրային ապահովում է վիքին կազմակերպելու համար՝ վեբ կայքը, մասնակիցների կողմից ստեղծվող պարունակությունը՝ օգտագործելով զննարկիչը: Սովորաբար վիքի-շարժիչը հանդիսանում է վեբ հավելված, որն իրագործվում է մեկ կամ մի քանի սերվերներում: Պարունակությունը, ներառյալ փոփոխությունների պատմությունը, պահպանվում է տվյալների շտեմարանում կամ նիշքային համակարգում: Վիքի-շարժիչը CMS-ի տեսակներից է:
Գոյություն ունեն բազմաթիվ վիքի-շարժիչներ՝ գրված տարբեր ծրագրավորման լեզուներով՝ ներառյալ բաց և մասնավոր ծրագրային ապահովումը:
Պատմություն[խմբագրել կոդը]
Առաջին վիքի-շարժիչը՝ WikiWikiWeb, ստեղծվել է 1994 թվականի ամերիկացի ծրագրավորող Ուորդ Քաննինգեմի կողմից: Ավելի ուշ այն վերանվանվեց WikiBase[1]:
Կիրառությունը[խմբագրել կոդը]
Գոյությունի ունի վիքի տեխնոլոգիաների կիրառության երեք տեսակ՝
- հանրային վիքի, որը ստեղծվում է ընթերցողների համայնքի կողմից,
- մասնավոր (կորպորատիվ) վիքի, որն օգտագործվում է փաստաթղթերի պահպանման համար,
- անձնական վիքի, որը օգտագործվում է որպես օրագիր կամ բլոգ:
Հանրային վիքի[խմբագրել կոդը]
Հանրային վիքիին հասանելիություն ունի յուրաքանչյուրը. հաճախ (բայց ոչ միշտ) խմբագրումներ անելու համար չի պահանջվում գրանցում: Նմանատիպ վիքիների մեծամասնությունը ստեղծված է MediaWiki շարժիչի հիման վրա: Վառ օրինակ է Վիքիպեդիան:
Մասնավոր վիքի[խմբագրել կոդը]
Մասնավոր վիքին օգտագործվում է փաստաթղթերը պահելու և աշխատակիցների միջև գիտելիքների փոխանցման համար[2];
Շատ ընկերություններ և կառավարական կազմակերպություններ օգտագործում են Adobe Systems, Amazon.com, Intel, Microsoft վիքիները:
Անձնական վիքի[խմբագրել կոդը]
Անձնական վիքին նախատեսված է օրագիրներ վարելու և նշումների համար:
Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]
- ↑ The Wiki Way. Quick collaboration on the Web, Addison-Wesley (April 2001) ISBN 0-201-71499-X
- ↑ Year of the enterprise Wiki: Lightweight Web collaboration gets down to business Jon Udell | InfoWorld | December 30, 2004