Վիքիպեդիա:Վիքիպեդիայի տարեդարձ 2022/Խմբագրաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի օր

Խմբագրաթոն
Hackathon (6324) - The Noun Project, 80baff.svg


2022 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան դառնում է 21 տարեկան։ Վիքիմեդիա Հայաստանը տարեդարձին նախորդող օրերին՝ դեկտեմբերի 23-ից, սկսում է նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Յուրաքանչյուր մասնակից 21 օրվա ընթացքում հայերեն Վիքիպեդիայում կարող է ստեղծել նվազագույնը 10,000 բայթ ծավալով նվեր-հոդված։ Հնարավոր է նաև քիչ ծավալով նվեր-հոդված ստեղծել, բայց հատկապես բարձր կգնահատվեն 21,000 և ավելի բայթ ծավալ ունեցող որակյալ հոդվածները և դրանց 3 առավել ակտիվ հեղինակները հատուկ կնշվեն ու կարժանանան հուշանվերների։ Խմբագրաթոնը կավարտվի 2022 թվականի հունվարի 12-ին։

Խմբագրաթոնի հաղթողներն ու արդյունքները կհայտարարվեն Վիքիպեդիայի ծննդյան օրը՝ հունվարի 15-ին։

Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։