Վիքիպեդիա:Վիքիպեդիայի տարեդարձ 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի օր

2001 թվականի հունվարի 15-ին Ջիմի Ուելսը և Լարի Սանգերը Նուպեդիա կայքում բացեցին Վիքիպեդիայի էջը, որը հինգ օր անց առանձնացավ և դարձավ ինքնուրույն կայք։ Այն այժմ ամենաճանաչվածներից մեկն է աշխարհում։ Ավանդաբար այդ օրը նշվում է որպես Վիքիպեդիայի օր և տոնվում ողջ աշխարհի վիքիպեդիստների կողմից։

Ամեն տարի Վիքիմեդիա Հայաստանը նույնպես տոնում է իր հարազատ նախագծի տարեդարձը՝ չմոռանալով նվերների մասին: Տարեդարձին ընդառաջ՝ 21 օր շարունակ նվիրե՛նք հոդվածներ Վիքիպեդիային՝ մասնակցելով նվեր-հոդվածների խմբագրաթոնին:

Խմբագրաթոնի արդյունքները կամփոփվեն Վիքիպեդիայի տարեդարձին նվիրված միջոցառման ջերմ մթնոլորտում: Սահմանված «Լավագույն Վիքիմարզիչ 2021», «Վիքիակումբների լավագույն համակարգող 2021», «Տարվա լավագույն հոդված 2021», «Շաբաթը մեկ հոդված» «Լավագույն մասնակից 2021», «Տարվա Վիքիպեդիստ 2021» անվանակարգերում կունենանք հաղթողներ:

Ուրախ և ընկերական միջավայրում միասին կամփոփենք անցած տարին: