Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2017

2013 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անց է կացվում ամեն տարի սեպտեմբերին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են պատմամշակութային հուշարձաններ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
2017 թվականի սեպտեմբերին Վիքիմեդիա Հայաստանը կմիանա «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կարող եք բեռնել ՀՀ պետական հուշարձանների ցանկերում եղած ցանկացած հուշարձանի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։ ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ հուշարձանը կարելի է նկարել մի քանի դիրքից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն սեպտեմբեր ամսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։
Տարբեր էջեր
[խմբագրել կոդը]- Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստան 2017 էջը Վիքիպահեստում
- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- Հայաստանի պատմական հուշարձաններ կատեգորիան Վիքիպահեստում
- Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստան 2017 մրցույթի ընթացքում վերբեռնված լուսանկարները
Ինչպե՞ս մասնակցել
[խմբագրել կոդը]![]() |
![]() |
![]() |
![]() |
Հուշարձանների ցուցակներ
[խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետություն
[խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության 23.460 պետական հուշարձանները ընդգրկված են ցուցակներում՝ ըստ բնակավայրերի։ Գտի՛ր քեզ անհրաժեշտ ցուցակը սեղմելով համապատասխան մարզի վրա։

Արցախի Հանրապետություն
[խմբագրել կոդը]Արցախի շրջաններից միայն Մարտակերտի շրջանի հուշարձաններն են այս պահին Հայերեն Վիքիպեդիայում, մնացածը կտեղադրվեն շուտով։ Սեղմե՜ք քարտեզի վրա, ցանկը բացելու համար։
