Վիքիպեդիա:Վիքիմեդիա 2030 Ռազմավարության Հայկական Ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վիքիմեդիա 2030 Ռազմավարության Հայկական Ֆորում


Օգոստոսի 26-ին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միության աջակցությամբ, կազմակերպում է Վիքիմեդիա 2030 Ռազմավարության Հայկական ֆորում։

2001 թվականին ստեղծված Վիքիպեդիան հեղափոխական ազդեցություն է թողել գիտելիքի ստեղծման և ձեռքբերման ոլորտում: Վիքիպեդիայի զարգացումը մեծապես ազդել է կրթության, գիտության, լեզուների պահպանման, կամավորության և մի շարք այլ ոլորտների վրա, որոնք այս կամ այն կերպ նպաստել են մարդկության և քաղաքակրթության թռիչքային զարգացմանը:

Այժմ Վիքիպեդիայի և Վիքիմեդիա այլ նախագծերը զարգացնող և տարածող Վիքիմեդիա համաշխարհային հիմնադրամը և ողջ աշխարհի վիքի համայնքը ակտիվորեն քննարկում է առաջիկա 10-15 տարիների ռազմավարությունը։

2013 թվականին հիմնադրված Վիքիմեդիա Հայաստանը, շնորհիվ մի շարք կրթական նախագծերի, աշխարհի Վիքիմեդիա 41 կազմակերպություններից ամենանորարարականն ու արդյունավետն է, որը մշտապես գտնվում է համաշխարհային շարժման ուշադրության կիզակետում և որից բազմամիլիոնանոց Վիքի համայնքը մեծ սպասելիքներ ունի:

Նկատի ունենալով Վիքիմեդիա Հայաստանի դերը միջազգային վիքի շարժման մեջ և հաշվի առնելով Վիքիպեդիայի ազդեցության շրջանակների օրեցօր ընդլայնումը՝ Վիքիմեդիա Հայաստանը նախաձեռնել է Վիքիմեդիա համաշխարհային շարժման մինչև 2030թ. ռազմավարության քննարկում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և բիզնեսի առաջադեմ փորձագետների, հանրային կարծիք ձևավորող առաջնորդների, առանցքային որոշումներ կայացնողների և իհարկե հայ վիքիհամայնքի մասնակցությամբ:

Քննարկվող կարևոր հարցերը բազմաթիվ են և վերաբերվում են Վիքիպեդիայի և մյուս վիքիմեդիա նախագծերի բովանդակության զարգացմանը, վիքիմեդիա համայնքի ընդլայնմանն ու տեխնոլոգիական տեսլականին։ Ի՞նչ կարող են անել մասնագետներն ու տարբեր ոլորտների որոշում կայացնողները հանրության համար ազատ և որակյալ գիտելիքն ու տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար։ Ինչպե՞ս է ներկայացված մեր մշակութային ժառանգությունը ժամանակակից առցանց տիրույթում։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել ապատեղեկատվության դեմ համացանցում առկա լեզուների տիրույթում։ Ի՞նչ միտումներ են այսօր առկա ծրագրավորման ոլորտում, որոնք էապես փոխելու են այն, թե ինչպես ենք մենք ստանում և ստեղծում գիտելիք և տեղեկատվություն։

Ֆորումի արդյունքում, Վիքիմեդիա Հայաստանը կվերլուծի հայ վիքիպեդիստների և ֆորումի խոսնակների կարծիքներն ու դիտարկումները և կձևակերպի ռազմավարական բնույթի խնդիրներ, որոնք մեր կարծիքով պետք է հաշվի առնվեն Վիքիպեդիայի զարգացման ծրագրերը մշակելիս։

Ֆորումը բաղկացած է չորս թեմատիկ և մեկ ընդհանուր քննարկումներից, դրանք են՝ Կրթության վերափոխումը գիտելիքի և տեղեկատվության հասանելիության ժամանակակից պայմաններում Համագործակցություն հանրային գիտելիք և մշակութային ժառանգություն պահպանողների հետ Արդյունաբերական և մասնագիտական ոլորտների ներգրավում ազատ գիտելիքի ստեղծման գործում Ծրագրավորման և տեխնոլոգիական նորարարությունների դերը ազատ գիտելիքի ստեղծման և ձեռքբերման ոլորտում Վիքի հարթակների և էկոհամակարգի հնարավորությունները ոլորտի և մարդկային տաղանդի զարգացման համար։


Վիքիմեդիա Հայաստանի մասին[խմբագրել կոդը]

Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականին և իրավասու է Վիքիպեդիա և Վիքիմեդիա ապրանքանիշներն օգտագործել: Մեր տարածաշրջանում և ամբողջ Միջին Արևելքում Վիքիի զարգացմամբ և դեմոկրատական և նորարարական սկզբունքներով Վիքի բովանդանդակության զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների պաշտոնական մասնաճյուղի կարգավիճակ է տրվել միայն Հայաստանին և Իսրայելին, իսկ նախկին ԽՍՀՄ տարածքում` Հայաստանից, Ռուսաստանին, Ուկրաինային և Էստոնիային:

Հայաստանը Վիքի համաշխարհային համայնքում, որտեղ կազմակերպությունները ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին և նախագծերին, ճանաչված է ամենանորարար և հաջողակ ներկայացուցչյուններից մեկը: Հայաստանում ստեղծվել և արտոնագրվել է Վիքի բովանդակության զարգացման երկու նախագիծ WikiClub և WikiCamp, որի հեղինակային իրավունքը այսօր պատկանում է Վիքիմեդիա Հայաստանին և նման նախագիծ իրականացնող ցանկացած կազմակերպություն պետք է հետևի մեր կողմից ստեղծված հայեցակարգին և կանոնակարգերին: WikiCamp նախագիծը 2014 թվականին, իսկ WikiClub-ը 2016-ից Wikimania համաշխարհային կոնֆերանսին ճանաչվել են «ամենահավես» նախագիծը (the Coolest Project): Վիքիմեդիա Հայաստանը այսօր վիքիակումբներ է բացել 12 համայնքներում, ուր հաճախում է 400 երեխա, իսկ Վիքիճամբարներում արդեն սովորել են խմբագրել 700-ից ավել երեխաներ և պատանիներ։ Բացի այս, Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպված ուսուցչական վիքիշաբաթ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 300 ուսուցիչ:

Հայալեզու վիքի բովանդակության քանակը հինգ տարվա ընթացքում աճել է 22 անգամ (10.000 հոդվածից մինչև 220.000 հոդված) Հայալեզու Վիքիպեդիայի վարկանիշը վերջին հինգ տարիների ընթացքում 97-րդ տեղից բարձրացել է 35-րդ տեղը, իսկ 2015-ին Վիքիմեդիա Հայաստանի հիմնադիր և ներկայիս նախագահ Սուսաննա Մկրտչյանը ստացել է «Տարվա Վիքիպեդիստ» կոչումը: