Վիքիպեդիա:Վիքիմանիա 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Վիքիմանիա 2021-ը կլինի 16-րդը ամենամյա միջազգային գիտաժողովների շարքում, որտեղ քննարկվում են Վիքիմեդիա նախագծերը, Վիքիմեդիա համայնքները և Ազատ մշակույթի շարժումը։ Այն առաջին վիրտուալ Վիքիմանիան է, որը տեղի կունենա օգոստոսի 13-17-ը։ Հայտերի ընդունումը կբացվի մայիսի 27-ին։ Առաջարկները կարող են ներկայացվել որպես շարժման խումբ, մասնաճյուղ, անհատ կամ որպես անհատների խումբ։ Ներկայացման վերաբերյալ ուղեցույցները հասանելի են, եթե օգնության կարիք ունեք կամ որևէ հարց ունեք, խնդրում ենք հարցնել 2021։Վիքիմանիա առաջարկների տեղեկատու ծառայություն։

ՆԵՐԱԾՈւԹՅՈԻՆ[խմբագրել կոդը]

Մեր ամենաառաջին վիրտուալ Վիիմանիան տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 13-17-ը։ Վիքիմանիան Վիքիմեդիա շարժման ամենամյա համաժողովն է, որտեղ նշվում են կամավորական համայնքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձած ազատ գիտելիքների բոլոր նախագծերը։ Վիքիմեդիա շարժման ամենամեծ հավաքույթը՝ այս տարվա վիրտուալ Վիքիմանիան, ավելի մեծ կլինի, քան երբևէ և ավելի շատ Վիքիմեդիացիների հնարավորություն կտա միավորվել՝ ստեղծելու, տոնելու և միմյանց հետ շփվելու համար։

ՎԻՔԻՄԱՆԻԱՅԻ ԹԵՄԱ + ՈԼՈՐՏ[խմբագրել կոդը]

Այս տարվա 2021 վիրտուալ Վիքիմանիայի թեման Վիքիպեդիայի 20-ամյակի շուրջ է։ Մենք հետադարձ հայացք կնետենք մեր շարժման անցյալին, կտոնենք ներկան և կնայենք դեպի ապագան։ Ուշադրության կենտրոնում են այն մարդիկ, ովքեր առաջ են տանում են մեր նախագծերը։ Այս տարվա թեման հիանալի միջոց է մարդկանց ուշադրությունը սևեռելու մեր գլոբալ և բազմազան շարժման վրա։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ[խմբագրել կոդը]

Այս տարի Վիքիմանիան գիտելիքի և փորձի տարբեր մակարդակ ունեցող մարդկանց լայն խմբերին մասնակցելու առանցքային հնարավորություն է ընձեռնում։ Ուստի միջոցառման բովանդակությունը պետք է հասանելի լինի նորեկներին, միջին գիտելիքի տեր մարդկանց և համայնքի ավելի փորձառու անդամներին։

ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ[խմբագրել կոդը]

Եկող մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելին կներկայացնենք Վիքիմանիայի ծրագրի կառուցվածքը։ Այնուամենայնիվ արդեն իսկ ուզում ենք կիսվել թե ինչ ակնկալել։ Միջոցառման ծրագիրը կներկայացվի կենդանի և ըստ պահանջի տարբերակների համադրությամբ։ Ողջ բովանդակությունը մենք կպահպանենք Վիքիպահեստում։

Հիմնական բեմահարթակ[խմբագրել կոդը]

- տարածք, որտեղ կներկայացվեն հիմնական ելույթները, դիտարկումները, զվարճանքները և այլ կարևոր բովանդակություն։

Շարժման խմբերի և մասնաճյուղերի թրեք[խմբագրել կոդը]

- համայնքային կազմակերպությունների կողմից պատրաստված ուղի Այս ուղու հայտագրումը բաց է Վիքիմեդիա շարժման բոլոր կազմակերպությունների համար։

Անհատական/կոլեկտիվ թրեք[խմբագրել կոդը]

- COT- ի կողմից համադրված ուղի՝ հատուկ անհատների կամ անհատների խմբի համար։ Հայտերը այս թրեքին բաց են բոլորի համար։

Անհամաժողով թրեք[խմբագրել կոդը]

- ինչպես անվանումն է հուշում, սա ազատ տարածք է, որտեղ ավելի լայն համայնքը թրեքը կազմակերպելու լիակատար ազատություն ունի։

Հաքաթոն[խմբագրել կոդը]

- ինչպես ավանդաբար արվում է, Վիքիմանիայի առաջին 24 ժամը նվիրված կլինի հաքաթոնին։.

Շփման տարածք[խմբագրել կոդը]

- Վիքիմանիան կունենա մի քանի վիրտուալ հարթակներ, որտեղ մասնակիցները կարող են շփվել և հանդիպել աշխարհի տարբեր երկրներից այլ վիքիմեդիացիների հետ և կապվել՝ միասին աշխատելու նոր կամ հաստատված նախագծերի վրա։


Ծրագիր և հնարավորություններ[խմբագրել կոդը]

Քանի որ Վիքիմանիան այս տարի վիրտուալ է, այն հնարավորություն է տալիս դիտարկել թեմաներ շարժման յուրաքանչյուր անկյունից։ Հիմնական կազմակերպչական թիմը խորհում էր, թե ինչպես դա իրականացնել այս տարվա ծրագրում։ Մենք ցանկանում ենք մասնակիցներին ազատություն տալ՝ ընտրելու թեմաների լայն բազմազանությունից, իսկ դիմորդներին՝ գտնել իրենց հետաքրքրություններին համահունչ ոլորտ։ Այս էջում մենք ցանկանում ենք խոսել այն մասին, թե ինչպես պետք է ծրագիրը կազմված լինի։

ԾՐԱԳՐԻ ԹԵՄԱՆԵՐ[խմբագրել կոդը]

Մենք ցանկանում ենք ազատություն տալ՝ ընտրելու սեսիաների թեմաների լայն շրջանակից, քանի որ կան բազմաթիվ խաչաձև թեմաներ, որոնք ազդում են մեր բոլոր համայնքների վրա։ Ստորև մի քանի օրինակներ՝

Կրթություն և ԳԼԱՄ Նոր ձայներ և Նորեկներ
Գործընկերություններ Նորարարությունների և հետազոտությունների լաբորատորիա
Շահերի պաշտպանություն, անվտանգություն և համայնքի առողջություն Գենդեր, բազմազանություն և ներառում
Ռազմավարություն 2030 Լեզու
Համայնքային թեմաներ Ա՞յլ
Այլ պատմություններ

Կրթություն և ԳԼԱՄ․ Վերջին 20 տարվա նախաձեռնություններ և նախագծեր, որոնք կենտրոնացած են կրթական բոլոր մակարդակներում Վիքիմեդիա նախագծերի օգտագործման և հասանելիության վրա և աշխատում են ԳԼԱՄ հաստատությունների հետ։

Գործընկերություններ․ Համագործակցություն շարժման գործընկերների, պետական հաստատությունների, տեխնոլոգիական գործընկերների, ազատ աղբյուրներ տրամադրող կազմակերպությունների հետ։ Քաղված դասեր, հնարավորություններ, թեմատիկ հետազոտություններ, լավագույն փորձ և նոր գաղափարներ։

Շահերի պաշտպանություն, անվտանգություն և համայնքային առողջություն. Նախաձեռնությունները կենտրոնացած են մարդու իրավունքների պաշտպանության, շահերի պաշտպանության, ապատեղեկատվության, ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս անվտանգ համայնքների կառուցման, վարքականոնների վրա։ Նախաձեռնություններ, որոնք վերաբերում են անցյալի, ներկայի և ապագա մարտահրավերներին, քաղված դասերին և այլն։

Գենդեր, բազմազանություն և ներառում․ Գենդերային, բազմազանության և ներառման նախագծեր, որոնք նպաստում են ավելի բազմազան և ներառական շարժման և (կամ) համացանցի ստեղծմանը՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա։

Ռազմավարություն 2030․ Նախաձեռնություններ, քննարկումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ 2030-ի շարժման ռազմավարության վերաբերյալ՝ հատկապես կապված իրականացման փուլի հետ։

Նոր ձայներ և նորեկներ․ Նախաձեռնություններ, գաղափարներ, նախագծեր և այլն՝ ներգրավելու, բացահայտելու, գրավելու + ընդգրկելու նոր ձայներ/ձայներ, որոնք ներկայումս քիչ են ներկայացված որպես Վիքիմեդիա շարժման մաս։ Նախաձեռնություններ, որոնք ղեկավարվում են պատմականորեն քիչ ներկայացված խմբերի կողմից։ Նախաձեռնություններ, որոնք տարվում են զարգացող համայնքների կողմից։

Նորարարության և հետազոտությունների լաբորատորիա․ Լաբորատորիա՝ նոր նորարարական նախագծեր և նախաձեռնություններ ներկայացնելու համար։ Օրինակ՝ ապագա ի՞նչ նախագիծ կցանկանայիք Վիքիմեդիայի համար։

Համայնքային թեմաներ․ Քաղաքականություն, լավագույն փորձ, գործիքներ և դասեր, որոնք աջակցում են interwiki + on-wiki աշխատանքին

Լեզու․ Բոլոր լեզվական խնդիրները՝ բնիկ կամ այլ։ Մի քանի պոտենցիալ թեմաներ, որոնք վերաբերում են Վիքիտվյալների բառարանագիտությանը, չսպասարկվող լեզուներին և վիքիների հասանելիությանը, դասընթացներ մի քանի լեզվական վիքիպեդիաներում նյութերի (կաղապարներ, մոդուլներ և այլն) վերօգտագործման մասին և այլն։

Մեր պատմությունները. Մտորումներ վիքիշարժման մեջ մեր անձնական ճամփորդությունների մասին։ Մտորումներ մարդկանց մասին, ովքեր մեզ բերեցին այնտեղ, ուր մենք հիմա կանք։ Գաղափարների համար տես՝ Category:The_Impact_of_Wikipedia։

Այլ․ Տարածք ցանկացած այլ թեմայի համար, որը մեր շարժման մեջ խաչմերուկում է։

ԾՐԱԳՐԻ ԹԵՄԱՆԵՐ և ԴԻՄՈՒՄ[խմբագրել կոդը]

Բոլոր թեմաների համար հիմնական ուղղությունն է ԱՆՑՅԱԼ- ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը։ Մենք կցանկանայինք հակիրճ անդրադառնալ անցյալին, ուզում ենք շեշտել, թե որտեղ ենք մենք ներկայում, և որ ավելի կարևոր է՝ ուր ենք գնում ապագայում։

Ի՞նչ տեսակի ներկայացումներ։ Ու՞մ համար։[խմբագրել կոդը]

Այս տարվա վիրտուալ Վիքիմանիան չունի մեկ հյուրընկալող, այլ ավելի շուտ փորձ է, որում կարող է ներգրավվել մեր ամբողջ համայնքը՝ համայնքի կողմից համայնքի համար։

Մեր ցանկությունն է մեր համայնքներին և անհատներին հնարավորություն տալ մասնակցել ծրագրում, այդ պատճառով ստեղծել ենք մի քանի ուղիներ, որոնցում դուք կարող եք պատրաստել ծրագրի մի հատված՝ առանձնացնելով 2 տարբեր և զուգահեռ ուղիներ։ Բովանդակությունը այդ ուղիներում կարող եք ներկայացնել կենդանի, կամ կարող եք ներկայացնել նախապես տեսագրված բովանդակություն և մենք այն կներառենք ծրագրում։

Այս տարի գրախոսվող հայտերը բաց կլինեն՝

  • Շարժման խմբեր և դուստր ձեռնարկություններ (user groups, chapters, thematic organizations)՝ հսկա անկախ ձեռնարկություններից մինչև օգտվողների փոքր խմբեր
  • Անհատներ կամ անհատների կոլեկտիվ՝ ցանկացած անձ, դուետ, եռյակ, քառյակ կամ անհատների ավելի մեծ խումբ։

ԿԵՆԴԱՆԻ և ՆԱԽԱՊԵՍ ՁԱՅՆԱԳՐՎԱԾ ՍԵՍԻԱՆԵՐ[խմբագրել կոդը]

Քո սեսիան կազմակերպելու երկու տարբերակ կա՝

  1. Կենդանի սեսիա․ Ձեր սեսիան կհյուրընկալվի ուղիղ եթերում, ինչը մասնակիցներին հարցերի և երկխոսության հնարավորություն կտա։
  2. Նախապես ձայնագրված սեսիա․ Քո սեսիան կարող է նաև նախորոք ձայնագրված լինել։ Այն ուղիղ կհեռարձակվի Վիքիմանիա 2021-ում։ Դուք կարող եք կենդանի հարց ու պատասխան հյուրընկալել։ Մեր արտադրական թիմին հանձնարարվել է ձեր ելույթը ձայնագրելու և ժամկետների պահպանման հարցում աջակցել ձեզ։ Այն դեպքում, երբ դուք ի վիճակի չեք պահպանել ձայնագրման ժամկետներն ու պահանջները, ձեր ելույթը պետք է լինի ուղիղ կամ կհանվի ծրագրից։

Լեզվի հասանելիություն

Քանի որ Վիքիմանիա 2021-ը համընդհանուր վիրտուալ միջոցառում է, մենք հիանալի հնարավորություն ունենք խորապես հաշվի առնել մասնակիցների լեզուն և ժամային գոտիները։ Առկա միջոցառումների ժամանակ մենք սահմանափակված ենք միայն մեկ ժամային գոտիով և հիմնականում մի քանի լեզվով։ Այս տարի մենք կունենանք թե՛ կենդանի և թե՛ նախապես ձայնագրված սեսիաներ, որոնք կուղեկցվեն մեկնաբանությամբ կամ թարգմանությամբ։ Շարունակեք կարդալ մեր մոտեցմանն ավելի լավ ծանոթանալու համար, ինչպես նաև իմանալու, թե ինչպիսի աջակցություն կստանան ներկայացված առաջարկները։

ԼԵԶՎԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ[խմբագրել կոդը]

Նախկինում Վիքիմանիան սպասարկում էր միայն անգլախոս լսարան։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց մեր շարժումից հնարավորություն տալ մասնակցել Վիքիմանիային իրենց հարմար լեզվով և փորձարկում ենք այդ նոր մոտեցումները։

Շարժման ռազմավարությունից գիտենք` որքան կարևոր է լեզվի հասանելիությունը, սակայն մենք չենք կարող բավարարել շարժման յուրաքանչյուր անհատի և յուրաքանչյուր համայնքի կարիքները։ Այսպիսով, անգլերենով ուղիղ հեռարձակմամբ անցկացվող բոլոր սեսիաների համար Վիքիմեդիա Հիմնադրամը կտրամադրի արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և մանդարին լեզուների կենդանի թարգմանություն, որպեսզի ավելի մեծ լսարան ազատորեն միանա և մասնակցի։

Նախապես ձայնագրված բոլոր սեսիաների համար մենք կտրամադրենք անգլերենով ենթագրեր։ Մեր մոտեցումն ավելի լավ պատկերացնելու համար ուսումնասիրեք ստորև բերված աղյուսակը։ Մեր մոտեցման պատկերացման համար դիմեք ստորև բերված աղյուսակին։

Սեսիայի ներկայացում[խմբագրել կոդը]

Որպեսզի սեսիաների բոլոր գրախոսները կարողանան ընթերցել ներկայացված նյութերը և ճշգրիտ կերպով գնահատել, մենք խնդրում ենք, որ բոլոր հայտերը ներկայացվեն անգլերենով։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես կարող եք ներկայացնել Ձեր սեսիան ուղիղ եթերում կամ ձայնագրված տարբերակով։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՍԵՍԻԱՆԵՐ

Ինչպես վերը նշվեց, Դուք կարող եք Ձեր սեսիան ներկայացնել ցանկացած լեզվով։ Որպեսզի դա իրականացվի, կազմակերպիչները խնդրում են, որ Դուք աջակցեք թարգմանության որոշ գործընթացների։

Կենդանի սեսիաներ․ Անգլերենով ներկայացվող սեսիաների համար կազմակերպիչները կապահովեն միաժամանակյա թարգմանություն և ենթագրեր հետևյալ լեզուներով՝ գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, մանդարին։ Թե դա ինչպես կարվի, մենք կկիսվենք միջոցառմանը ավելի մոտ ժամանակահատվածում։

Նախապես ձայնագրված սեսիաներ․ Կարող են լինել ցանկացած լեզվով։ Սակայն հաշվի առեք, որ պետք է տրամադրեք անգլերեն տառադարձումը, եթե Ձեր սեսիան անգլերենից բացի այլ լեզվով է։

Կենդանի

անգլերեն

Կենդանի

այլ լեզվով

Նախապես ձայնագրված

անգլերեն

Նախապես ձայնագրված

այլ լեզվով

Կազմակերպիչն ապահովում է՝

Աուդիո թարգմանություն

-ֆրանսերեն,

-գերմաներեն,

-ռուսերեն,

-իսպաներեն,

-մանդարին,

-արաբերեն

ԱՅՈ ՈՉ ԱՅՈ ՈՉ
Կազմակերպիչն ապահովում է 

անգլերեն ենթագրերով

ԱՅՈ ՈՉ ԱՅՈ ՈՉ
Դուք ապահովում եք

անգլերեն տառադարձում

ՈՉ ՈՉ ՈՉ ԱՅՈ

Վիքիմեդիա ողջ շարժման հիմքը կիսվելու և սովորելու շուրջ է։ Դա չէր կարող չվերաբերել Վիքիմանիային՝ Վիքիմեդիա շարժման ամենամեծ ամենամյա հավաքին։ Մենք այս տարի հավաքվում ենք՝ նշելու համար այն մարդկանց, որոնք հնարավոր են դարձնում նախագծերը և անհամբեր սպասում ենք տարածք տրամադրել նրանց, ովքեր ցանկանում են Վիքիմանիայի ընթացքում կիսվել իրենց աշխատանքով։ Եթե դուք անհատ եք, խումբ կամ մասնաճյուղ, որը շահագրգռված է այս տարի սեսիա անցկացնել, կարդացեք, որպեսզի իմանաք, թե ինչպես է ընթանալու գործընթացը։

ԻՆՉՊԵ՞Ս ՍԱ ԿԱՇԽԱՏԻ[խմբագրել կոդը]

Այս տարվա վիրտուալ Վիքիմանիայի ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու երկու եղանակ կա։

ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՐԵՔ*[խմբագրել կոդը]

Այս թրեքը* նվիրված է շարժման խմբերի և կազմակերպությունների կողմից սեսիաներին։ Այն բաց կլինի Վիքիմեդիա շարժման բոլոր (նոր կամ կայացած) կազմակերպությունների համար։ Անկախ նրանից, Դուք տարածաշրջանային միավորում եք, թեմատիկ կամ տեղական դուստր կազմակերպություն կամ օգտագործողների փոքր խումբ, մենք ողջունում ենք Վիքիմեդիա շարժման բոլոր տարբեր կազմակերպական խմբավորումներին։

Սա հրաշալի հնարավորություն է՝ կարևորելու մարդկանց, ծրագրերը և նշելու այն ազդեցությունը, որ նրանք ունեցել են Ձեր համայնքի վրա և դրանից դուրս։ Մենք մեծապես խրախուսում ենք ձեզ շեշտ դնել Ձեր համայնքում նոր ձայներ, դեմքեր և նախագծեր, ի լրումն Ձեր համայնքի այն անհատների, որոնք ավելի մեծ ճանաչում ունեն շարժման մեջ։

*Այս թրեքը գործելու է միաժամանակ ներքևում բերվածի հետ։

ԱՆՀԱՏԱԿԱՆ/ԿՈԼԵԿՏԻՎ ԹՐԵՔ*[խմբագրել կոդը]

Այս թրեքը* նախատեսված է անհատների կամ անհատների խմբի կողմից ներկայացվող սեսիաների համար։ -- Այն բաց կլինի բոլորի համար, ովքեր ուզում են մասնակցել ծրագրին, անկախ նրանից, թե Դուք շարժման մեջ ակտիվ եք տարիներով, թե զուտ ամիսներ։ Ողջունում ենք Ձեզ, նույնիսկ եթե առաջին անգամ եք խոսում մեծ լսարանի առջև։

Ավանդաբար, մենք միշտ ունենք մարդկանց մեծ բազմազանություն, որոնք Վիքիմանիայի ծրագրի մի մասն են ներկայացնում։ Այս մոտեցմամբ մենք պահպանում ենք նախորդ տարիների նույն ոգին։

*Այս թրեքը կգործի վերևում նշվածին զուգահեռ։

ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄ․ ԹՐԵՔ և ՁԵՎԱՉԱՓ[խմբագրել կոդը]

Կա տարբերություն, թե ինչպես է ժամանակը բաշխվում յուրաքանչյուր թրեքի վրա։ Տարբեր ձևաչափերի տարբեր ժամանակ կհատկացվի։ Ստորև կբացատրենք տարբերությունները։

  • Դասախոսություն՝ 20 րոպե ներկայացում + 10 րոպե Հարց և պատասխան
  • Զրույց/հարցազրույց՝ 30 րոպե
  • Քննարկում (կլոր սեղան, պանել)՝ 45 րոպե
  • Վորքշոփներ՝ 45 րոպե
  • Տոնակատարություն/զվարճանք՝ 30 րոպե

ԱՆՀԱՏԱԿԱՆ/ԿՈԼԵԿՏԻՎ ԹՐԵՔ[խմբագրել կոդը]

Ժամանակի բաշխումը հիմնված է լինելու հայտագրման ժամանակ ընտրված ձևաչափի վրա։ Յուրաքանչյուր ձևաչափի ժամանակը տեսեք վերևի բաժնում։

ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Դուք ազատ եք ընտրելու, թե ինչպես Ձեր թեման համապատասխանեցնեք ձևաչափին։

Օրինակ 1։ ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1.5 ժամ)

  • Դուք ցանկանում եք դասախոսության հայտ ներկայացնել Ձեր համայնքի կրթական տարածքում Ձեր փորձի մարտահրավերների մասին
  • Կիրառելով ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը՝ կարող եք ընտրել ստորև ներկայացված տարբերակը ընտրել յուրաքանչյուր սեսիայի համար՝
    • Անցյալ․ Ինչպե՞ս է ձևավորվել մարտահրավերը և ինչպես եք վարվել անցյալում։ Դուք կարող եք հետադարձ հայացք նետել ամենահրատապ մարտահրավերներին։
    • Ներկա․ Ի՞նչ կարգավիճակում է գտնվում այդ մարտահրավերն այժմ։ Ի՞նչ արդյունք եք մինչ այժմ գրանցել։ Եղե՞լ են արգելքներ, որոնք թույլ չեն տվել առաջխաղացում ունենալ։
    • Ապագա․ Կիսվե՛ք, թե ինչպիսին է Ձեր ապագա պլանները կամ արդյունքները։ Ի՞նչ եք պլանավորում անել մարտահրավերի հետ ապագայում։ Ինչպիսի՞ հաջողություններ և անհաջողություններ եք ակնկալում։ Շարժման մեջ համագործացկու՞մ եք որևէ մեկի հետ։

Օրինակ 2։ ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ || ԱՆՀԱՏԱԿԱՆ/ՀԱՎԱՔԱԿԱՆ

Ահա թե ինչպես կարելի է ներկայացնել ձևաչափը որպես անհատը՝

  • Դուք ցանկանում եք վարել քննարկում համայնքի ներկայացուցիչների և գենդերային բազմազանության ակտիվիստների միջազգային խմբի հետ վիքիում գենդերային բացը լրացնելու համար ընդհանուր վեճերի և լուծումների շուրջ։
  • Կիրառելով ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը՝ կարող եք ընտրել ստորև ներկայացված տարբերակը ընտրել յուրաքանչյուր սեսիայի համար՝
    • Անցյալ․ N/A
    • Ներկա․ Գենդերային բացը լրացնելը ներկայումս շատ արդիական խնդիր է․ ինչպե՞ս է արևմտյան հասարակաությունում գենդերի հայեցակարգի տարածումն ազդում վիքիհամայնքի/մարդկության վրա, ի՞նչ ենք մենք արել մարտահրավերները, արգելքներն ու խնդիրները լուծելու համար։ Ի՞նչ ենք մենք անում աշխարհում գենդերի հայեցակարգի մասին գիտելիքները տարածելու ուղղությամբ։ Ինչպիսի՞ն է եղել Ձեր անձնական փորձը գենդերի հայեցակարգի և ներառականության հետ։
    • Ապագա․ Ինչպե՞ս ենք առաջնորդելու բոլորի համար՝ անկախ գենդերից, բաց և անվտանգ տարածք ստեղծելու գործը։ Ի՞նչ ենք անելու այդ բացը լրացնելու և գենդերային բազմազանությունը խթանելու համար։

Օրինակ 3։ ՇԱՐԺՄԱՆ ԽՄԲԵՐ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ || ԱՆՀԱՏԱԿԱՆ-ՀԱՎԱՔԱԿԱՆ

Ահա թե ինչպես կարելի է ներկայացնել ձևաչափը որպես անհատների խումբ՝

  • Դուք ցանկանում եք անցկացնել վորքշոփ-սեսիա, թե ինչպես ներգրավել ընկերական տարածքի քաղաքականությունը ցանկացած կազմակերպությունում, և անցկացնում եք այս սեմինարը տարբեր առաջատար կազմակերպությունների տարբեր անհատների հետ։
  • Կիրառելով ԱՆՑՅԱԼ - ՆԵՐԿԱ - ԱՊԱԳԱ ձևաչափը՝ կարող եք ընտրել ստորև ներկայացված տարբերակը ընտրել յուրաքանչյուր սեսիայի համար՝
    • Ապագա․ Ընկերական տարածքի քաղաքականության ներդրման վորքշոփ՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ապագա կազմակերպություններն ու աշխատավայրերը։ Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել փոփոխությունն արագացնելու գործում։ Ո՞ր նախաձեռնություններն են առաջնորդում կազմակերպությունն ու հասարակությունը վերաիմաստավորելու հարցում։

ԿԱՐԵԼԻ Է և ՉԻ ԿԱՐԵԼԻ[խմբագրել կոդը]

  • Կարելի է ներկայացնել դեպք, որն ընդգծում է միջտարածաշրջանային համագործակցությունը
  • Կարելի է ելույթ ունենալու նպատակով հրավիրել տեղական կամ միջազգային ակտիվիստի, ում հետ աշխատել եք
  • Կարելի է ներկայացնել սեսիան՝ որպես հավաքական խումբ, որը միասնաբար աշխատել է որևէ նախագծի վրա
  • Կարելի է կենտրոնանալ գլոբալ մոտեցման վրա՝ անդրադառնալով տարածաշրջանային դեպքերին
  • Կարելի է ունենալ լսարանի լայն շրջանակ, որը կներառի նորեկներից սկսած մինչև համայնքի հայտի ներկայացուցիչներ
  • Սեսիայի ընթացքում կարելի է օգտագործել տարբեր տեսակի տեխնիկական գործիքներ՝ տեսանյութեր, նկարազարդումներ, ձայնային հոլովակներ և այլն
  • Տոնեք ձեր համայնքի նվաճումները
  • Մի դարձրեք Ձեր սեսիան պարզապես ներկայացնող և պատմողական, այլ փորձեք մտածել տարբերակներ բովանդակությունն ավելի ուշագրավ դարձնելու համար
  • Մի օգտագործեք շատ տեխնիկական լեզու, եթե Ձեր լսարանում կան նորեկներ, նախընտրելի է սահմանել Ձեր տեխնիկական հասկացությունները, անկախ նրանից, թե ով է Ձեր լսարանը։ Միշտ կգտնվի մեկը, ով Ձեզ հետ նույն էջում չէ
  • Մի ենթադրեք, որ յուրաքանչյուր ոք ծանոթ է Ձեր թեմային կամ տեղեկացված է, թե ինչ եք ընդհանրապես անում Ձեր համայնքում
  • Մի լցրեք Ձեր ներկայացման սահիկաշարը շատ տեղեկատվությամբ և փոքր տեքստով։ Օգտագործեք Ձեր սահիկաշարը որպես գործիք՝ ընդգծելու կարևոր տեղեկատվությունը և Ձեր թեմայի շուրջ տեսողական ներկայացում ունենալու նպատակով։

ԿԱՐԵՎՈՐ ՕՐԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ[խմբագրել կոդը]

Կարևոր ժամանակացույց
Հայտերի ընդունում՝ մայիսի 28
Հայտագրման ավարտ՝ հունիսի 18
Հայտագրման ինտերվալ՝ 3 շաբաթ
Վերանայում՝ հունիսի 21-հուլիսի 2 (2 շաբաթ)
Ելույթների հաստատում՝ հուլիսի 5-9

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ[խմբագրել կոդը]

Այս տեղեկատվությունն ընթերցելուց հետո Ձեզ մոտ կարող են հարցեր առաջանալ։ Ուստի մենք համապատասխան աշխատանքային ժամեր կսահմանենք հատուկ այդ հարցերին պատասխանելու նպատակով։ Հաջորդ շաբաթ կտրամադրվի տեղեկատվություն այն մասին, թե երբ և ինչպես կարելի է կապ հաստատել մեզ հետ։ Մինչ այդ Ձեր հարցերը կարող եք ներկայացնել Հիմնական կազմակերպչական թիմին այստեղ՝ https://wikimania.wikimedia.org/wiki/2021:Wikimania_Submission_help_desk։

ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ՇԱՐՔ[խմբագրել կոդը]

Նախկինում, ինչպես նաև վերջերս՝ 2019 թվականին, Վիքիմանիան առաջարկում էր «Սովորելու օրեր»՝ որպես նախահամաժողովյան միջոցառումների մաս։ Վիքիմանիայի վիրտուալ տարբերակի համար ևս Հիմնադրամի Համայնքի զարգացման թիմը առաջարկում է Բանախոսների թրեյնինգի ծրագիր, որին ինչպես բանախոսները, այնպես էլ հետաքրքրված անձինք կարող են դիմել։ Սակայն մասնակցությունը պարտադիր պայման չէ։ Բանախոսների թրեյնինգի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կլինի շուտով։