Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Ուղեցույց
Վիքիպեդիայի հոդվածը ֆորմատավորելը տարբերվում է ստանդարտ word ծրագրով տեքստ գրելուց: "Ինչ տեսնում ես, այն ունես" սկզբունքի փոխարեն Վիքիպեդիան էջի մասնակի էլեմենտները (օրինակ՝ վերնագրերը) ձևավորելու համար օգտագործում է տեքստային կոդեր: Նշագրման այս լեզուն հայտնի է որպես Վիքիտեքստ (կամ Վիքի-նշագրում) և ստեղծվել է խմբագրումը հեշտացնելու համար:
Թավատառ և շեղատառ[խմբագրել կոդը]
Ամենահաճախ օգտագործվող վիքի տեգերն թավատառը և շեղատառն են: Բառը (կամ արտահայտությունը, բառախումբը) թավատառ կամ շեղատառ դարձնելու համար այն պետք է երկու կողմից վերցնել բազմակի ապաթարցների (') մեջ:
Ինչ պետք է գրվի | Ինչ տեսք ունի |
''շեղատառ'' | շեղատառ |
'''թավատառ''' |
թավատառ |
'''''թավատառ շեղատառ''''' |
թավատառ շեղատառ |
Վիքիպեդիայի հոդվածի տեքստում թեմայի անվանումը գրվում է թավատառ, երբ այն հիշատակվում է առաջին անգամ: Օրինակ՝ Մովսես Խորենացի հոդվածը սկսվում է այսպես.
- Մովսես Խորենացի (Հունվարի 13, 410 թ. - 488 թ.), Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան…
Շեղատառը կարող է գործածվել գրքերի, ֆիլմերի, ալբոմների, համակարգչային կամ վիդեո խաղերի վերնագրերը գրելիս: Եթե հոդվածի թեմայի անվանումը նաև գրքի կամ ֆիլմի վերնագիր է, ապա տեքստում առաջին անգամ հիշատակվելիս այն գրվում է թավատառ շեղատառ:
Թավատառի և շեղատառի մասին ավելի ամբողջական ինֆորմացիա ստանալու համար տե՛ս Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց բաժինը:
Բաժիններ և ենթաբաժիններ[խմբագրել կոդը]
Բաժինները և ենթաբաժինները հոդվածի կազմակերպումը լավացնելու միջոցներ են: Եթե տեքստում քննարկվում են երկու կամ ավելի թեմաներ, յուրաքանչյուրը մի քանի պարբերությամբ, ապա կարող եք ամեն թեմայի համար մտցնել առանձին բաժին և դրանով հոդվածը ավելի ընթեռնելի դարձնել:
Բաժինները ստեղծվում են այսպես.
Ինչ պետք է գրվի | Ինչ տեսք ունի |
==Բաժին== |
Բաժին[խմբագրել կոդը] |
===Ենթաբաժին=== |
Ենթաբաժին[խմբագրել կոդը] |
Երբ հոդվածի տեքստը բաժանված է ավելի քան չորս վերնագրերի, մասերի, ապա ավտոմատ գեներացվում է բովանդակության աղյուսակ: Այս հոդվածի ավազարկղում փորձեք ավելացնել ևս մեկ վերնագիր: Այն ավտոմատ կերպով կավելացվի նաև էջի բովանդակության աղյուսակում՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող երեք վերնագրերի:
HTML[խմբագրել կոդը]
Վիքիտեքստը ունի Վիքիպեդիայում օգտագործվող ֆորմատավորման բոլոր էլեմենտները կազմակերպելու միջոցները և HTML կոդերի իմացության անհրաժեշտություն չկա: Այնուամենայնիվ, HTML տեգերը հաճախ օգտագործվում են ավելի սպեցիֆիկ ֆորմատավորման համար, ինչպես օրինակ՝ գույների, տեքստի և պարբերությունների ոճերի, էջի տեղաբաշխման կիրառումը: