Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Նշանակալիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նշանակալիությունը փորձարկում է, որը Վիքիպեդիայում կիրառվում է խմբագիրների կողմից՝ պարզելու համար, արդյոք թեման պետք է սեփական հոդվածն ունենա, թե ոչ։ Վիքիպեդիայում տեղադրված ինֆորմացիան պետք է վավերացման ենթակա լինի. եթե տվյալ թեմայով հուսալի կողմնակի աղբյուրներ չկան, ապա նրան չպետք է առանձին հոդված տրամադրվի։ Վիքիպեդիայի «Նշանակալիություն» հասկացությունը ենթարկվում է այս տարրական չափանիշին՝ հոդվածների անկարգ ավելացումը կանխելու համար։ Հոդվածներն ու ցուցակ-թեմաները պետք է նշանակալի լինեն, «արժանի ուշադրության»։ Նշանակալիությունը որոշելը պարտադիր չի, որ կախված լինի այնպիսի բաներից, ինչպիսիք են հայտնիությունը, կարևորությունը կամ մասսայականությունը, չնայած այդպիսիք կարող են մեծացնել ստորև բերված կանոններին համապատասխանող թեմայի ընդունելիությունը։

Ենթադրվում է, որ թեման հոդվածի կշիռ ունի, եթե այն համապատասխանում է ստորև բերված ընդհանուր նշանակալիության չափանիշներին, ու չի բացառվաում Ինչը Վիքիպեդիա չէ հոդվածով։ Բացի դրանից, թեման նշանակալի է համարվում նաև այն դեպքում, երբ այն համապատասխանում է աջակողմյա բաժնում թվարկված առարկայական ուղեցույցին։

Նշանակալիության այս կանոնները միայն ուրվագծում են, թե որքանով է թեման նպատակահարմար սեփական հոդվածի կամ ցուցակի համար։ Պարունակության շուրջ Վիքիպեդիայի քաղաքականությանը ծանոթանալու համար տե՛ս Չեզոք տեսակետ, Վավերականություն, Ոչ մի սկզբնական հետազոտություն, Ինչը Վիքիպեդիա չէ ու Կենդանի մարդկանց կենսագրություններ հոդվածները։

Նշանակալիության ընդհանուր ուղեցույց[խմբագրել կոդը]

Եթե թեման բավականաչափ լուսաբանվել է սուբյեկտից անկախ հուսալի աղբյուրների կողմից, ապա ենթադրվում է, որ այն բավալարում է անկախ հոդվածի կամ ցուցակի ներառման չափանիշներին։

  • «Բավականաչափ լուսաբանվել է» նշանակում է, որ աղբյուրներն ուղղակիորեն մանրամասն անդրադառնում են սուբյեկտին, այնպես որ պարունակություն ստանալու համար կարիք չկա սկզբնական հետազոտություն իրականացնել։ Բավականաչափ լուսաբանվելն ավելին է, քան աննշան հիշատակումը, բայց կարիք չկա, որ այն լինի աղբյուր հանդիսացող նյութի գլխավոր թեման։[1]
  • «Հուսալի» նշանակում է, որ աղբյուրները խմբագրական ամբողջականության կարիք ունեն ու հնարավորություն են տալիս նշանակալիության վավերական գնահատում իրականացնել՝ աղբյուրի նշանակալիության ուղեցույցին համապատասխան։ Աղբյուրներն իրենց մեջ կարող են ներառել ցանկացած ձևի, ֆորմատի ու լեզվի հրատարակված աշխատանքներ։ Թեման լուսաբանող երկրորդային աղբյուրների առկայությունը նշանակալիության լավ փորձարկում է։
  • Նշանակալիության նկատառումներով «աղբյուրները»[2] պետք է երկրորդային աղբյուրներ լինեն, քանի որ հենց դրանք են տրամադրում նշանակալիության ամենաանկողմնակալ վկայությունը։ Հուսալի աղբյուրների պահանջվող քանակն ու բնույթը կարող են տարբեր լինել՝ կախված լուսաբանման խորությունից ու աղբյուրների որակից: Ընդհանուր դեպքում պահանջվում են մեկից ավելի աղբյուրներ:[3] Նույն հեղինակի կամ կազմակերպության մեկից ավելի հրատարակությունները նշանակալիության հաստատման տեսանկյունից սովորաբար դիտարկվում են որպես մեկ աղբյուր:

Նշանակալիության ուղեցույցը չի սահմանափակում հոդվածի պարունակությունը[խմբագրել կոդը]

Նշանակալիությունը վավերական վկայության կարիք ունի[խմբագրել կոդը]

Նշանակալիությունը չի կարող ժամանակավոր բնույթ կրել[խմբագրել կոդը]

Ընդհանուր պայմաններ[խմբագրել կոդը]

Ինքնագովազդ և անկարգ հասարակայնություն[խմբագրել կոդը]

Իրադարձություններ[խմբագրել կոդը]

Անկախ ցուցակներ[խմբագրել կոդը]

Նշանակալիության ուղեցույցներին չբավարարող հոդվածներ[խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել կոդը]

  1. Օրինակներ. IBM-ի մասին Սոբելի 360 էջանոց ու Բլեքի 528 էջանոց գրքերն ակնհայտորեն աննշան չեն։ Բիլլ Քլինթոնի(Martin Walker (1992-01-06). «Tough love child of Kennedy». The Guardian.) կենսագրության մեջ Three Blind Mice խմբի անդամ Ուոքերի մասին մեկ նախադասություն կազմող հիշատակումն ակնհայտորեն աննշան է։
  2. Ներառյալ, բայց ոչ սահմանափակված լրագրերով, գրքերով, էլեկտրոնային գրքերով, ամսագրերով, հեռուսատեսային կամ ռադիոյի վավերագրություններով, պետական գործակալությունների զեկույցներով ու գիտական ամսագրերով։ Լրացուցիչ աղբյուրների բացակայության դեպքում պետք է հնարավոր լինի վավերականացնել, որ աղբյուրն անկողմնակալ տեսակետ է արտահայտում, հեղինակավոր է ու բավականաչափ մանրամասներ է տրամադրում լիրաժեք հոդվածի համար։ Աղբյուրները պարտավոր չեն ինտերնետով հասանելի լինել, նրանք պարտավոր չեն անգլերեն լինել։
  3. Մեկից ավելի աղբյուրների բացակայությունը հուշում է, որ կարող է ավելի նպատակահարմար լինել թեման ներառել ավելի լայն թեմայի հոդվածի մեջ: Միակ աղբյուրի կամ նորությունների լարային ծառայության հասարակ վերահրատարակումը ոչ միշտ է մեկից ավելի աշխատանքների պատճառ դառնում: Երբ մի քանի ամսագրեր նույն աշխարհագրական տարածաշրջանում զուգահեռ հոդվածներ են հրատարակում, սա ոչ միշտ է մեկից ավելի աշխատանքների պատճառ դառնում, նամանավանդ եթե հեղինակները հենվում են նույն աղբյուրների վրա ու միայն վերահաստատում են նույն ինֆորմացիան: Մասնավորապես, երբ մի քանի ամսագրեր նույն աշխարհագրական տարածաշրջանում նորությունների լարային ծառայությունից հրատարակում են նույն հոդվածը, դա մեկից ավելի աշխատանքների հիմք չի կարող լինել: