Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի հոդվածը ֆորմատավորելը տարբերվում է ստանդարտ word ծրագրով տեքստ գրելուց: "Ինչ տեսնում ես, այն ունես" սկզբունքի փոխարեն Վիքիպեդիան էջի մասնակի էլեմենտները (օրինակ՝ վերնագրերը) ձևավորելու համար օգտագործում է տեքստային կոդեր: Նշագրման այս լեզուն հայտնի է որպես Վիքիտեքստ (կամ Վիքի-նշագրում) և ստեղծվել է խմբագրումը հեշտացնելու համար:

Թավատառ և շեղատառ[խմբագրել կոդը]

Ամենահաճախ օգտագործվող վիքի տեգերն թավատառը և շեղատառն են: Բառը (կամ արտահայտությունը, բառախումբը) թավատառ կամ շեղատառ դարձնելու համար այն պետք է երկու կողմից վերցնել բազմակի ապաթարցների (') մեջ:

Ինչ պետք է գրվի Ինչ տեսք ունի
''շեղատառ'' շեղատառ

'''թավատառ'''

թավատառ

'''''թավատառ շեղատառ'''''

թավատառ շեղատառ

Վիքիպեդիայի հոդվածի տեքստում թեմայի անվանումը գրվում է թավատառ, երբ այն հիշատակվում է առաջին անգամ: Օրինակ՝ Մովսես Խորենացի հոդվածը սկսվում է այսպես.

Մովսես Խորենացի (Հունվարի 13, 410 թ. - 488 թ.), Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան…

Շեղատառը կարող է գործածվել գրքերի, ֆիլմերի, ալբոմների, համակարգչային կամ վիդեո խաղերի վերնագրերը գրելիս: Եթե հոդվածի թեմայի անվանումը նաև գրքի կամ ֆիլմի վերնագիր է, ապա տեքստում առաջին անգամ հիշատակվելիս այն գրվում է թավատառ շեղատառ:

Թավատառի և շեղատառի մասին ավելի ամբողջական ինֆորմացիա ստանալու համար տե՛ս Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց բաժինը:

Բաժիններ և ենթաբաժիններ[խմբագրել կոդը]

Բաժինները և ենթաբաժինները հոդվածի կազմակերպումը լավացնելու միջոցներ են: Եթե տեքստում քննարկվում են երկու կամ ավելի թեմաներ, յուրաքանչյուրը մի քանի պարբերությամբ, ապա կարող եք ամեն թեմայի համար մտցնել առանձին բաժին և դրանով հոդվածը ավելի ընթեռնելի դարձնել:

Բաժինները ստեղծվում են այսպես.

Ինչ պետք է գրվի Ինչ տեսք ունի

==Բաժին==

===Ենթաբաժին===

Ենթաբաժին[խմբագրել կոդը]

Երբ հոդվածի տեքստը բաժանված է ավելի քան չորս վերնագրերի, մասերի, ապա ավտոմատ գեներացվում է բովանդակության աղյուսակ: Այս հոդվածի ավազարկղում փորձեք ավելացնել ևս մեկ վերնագիր: Այն ավտոմատ կերպով կավելացվի նաև էջի բովանդակության աղյուսակում՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող երեք վերնագրերի:

Վիքիտեքստը ունի Վիքիպեդիայում օգտագործվող ֆորմատավորման բոլոր էլեմենտները կազմակերպելու միջոցները և HTML կոդերի իմացության անհրաժեշտություն չկա: Այնուամենայնիվ, HTML տեգերը հաճախ օգտագործվում են ավելի սպեցիֆիկ ֆորմատավորման համար, ինչպես օրինակ՝ գույների, տեքստի և պարբերությունների ոճերի, էջի տեղաբաշխման կիրառումը: