Վիքիպեդիա:Սպասարկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիմեդիա հիմնադրամի սերվերը

Սպասարկիչ (անգլ.՝ server, to serve` «ծառայել» բառից, հոգնակի՝ սերվերներ), մասնագիտացված սարքերի համակարգ, որը թույլ է տալիս աշխատել ոչ միայն լոկալ, այլև առցանց։ Սպասարկիչը հենց նույն համակարգիչն է, սակայն սովորաբար այն ավելի հզոր է լինում։

Սպասարկիչը ինչպես և համակարգիչը բաղկացած է մայր սալիկից, մշակիչից (Processor), օպերատիվ հիշողությունից, կոշտ կրիչից: Հիմնականում սպասարկիչներում օգտագործվում են հատուկ սարքեր բայց կան նաև այնպիսի սպասարկիչներ որոնք ունեն սովորական համարկգչի մաասեր։

Բացի օպերացիոն համակարգի տեղադրումից մնացաց այլ գործողությունները սպասարկիչի վրա հնարավոր է կատարել առցանց: Սպասարկիչների հիմնական և ամենակարևոր դերն այն է, որ սպասարկիչը ապահովում են ինտերնետ մատակարարների աշխատանքի կազմակերպումը։ Սպասարկիչը միացնում է օգտագործողին և նրան է փոխանցում ինտերնետ թրաֆիկը, այդպիսով հանդիսանալով յուրօրինակ շտեմարան։ Բացի այդ գոյություն ունեն DNS սպասարկիչներ, որոնք պատասխանատու են սիմվոլային URL-ի ձևափոխմանը IP հասցեների։ Մատակարարի ցանկացաց ծառայություն աշխատում է հիմնվելով սպասարկիչի վրա:

Սպասարկիչների ամենատարածված նշանակություններից է տվյալների պահպանումը, օրինակ սպասարկիչի վրա է պահվում փոստային համակարգից օգտվողների բոլոր նամակները։ Ինչպես նաև կարող են պահվել օգտվողների տարբեր տվյալներ կախված ծառայությունից։ Երրորդ և ամենատարածված նշանակությունը դա հոստինգն է։ Հոստինգը դա սպասարկիչ է որի վրա պահվում են կայքերը և այն բոլոր նիշքերը որոնք տեղադրված են այդ կայքում։