Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Արխիվ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման ենթակա հովածներ. արխիվ

Մայիս[խմբագրել կոդը]

Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ/Վիքիպեդիայի լեզուների ցանկ

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել

Հայաստանի ղեկավարների ցանկ[խմբագրել կոդը]

Հայաստանի ղեկավարների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
  • Ջնջման է առաջադրել Teak-ը։ Պատճառները. ոչ հայերեն բովանդակություն՝ խառնված մի քանի հայերեն նախադասությունների ու բառերի հետ։ Չափազանց վատ տեսք ու անճոռնի կառուցվածք։ --Vacio 06։44, 10 Հունիսի 2010 (UTC)
Ջնջել - Նմանատիպ հոդվածները որակազրկում, ավելին վարկաբեկում են հայերեն ՎՊ-ն։ Դրանք ավելի դժվար է բարելավել, քան նորը սկսել։ --Vacio 06:44, 10 Հունիսի 2010 (UTC)[reply]
Ջնջել -Երբ ինչ-որ մասնակից որոշի գրել այս ցուցակը, կարող է նոր էջ բացել, իսկ այժմ պահելու իմաստը չեմ տեսնում։--beko 14:04, 13 Հունիսի 2010 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել

Հայ հեթանոսական աստվածները[խմբագրել կոդը]

Հայ հեթանոսական աստվածները (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Քննարկումը փակված է

ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ[խմբագրել կոդը]

ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

հետևյալը տեղափախվել է այստեղ հոդվածի քննարկման էջից հետագա պահպանման համար

Այս հոդվածից վերցրի ջնջել կաղապարը, և փոխարենը դրեցի նշանավորություն և ոճ կաղապարները: Պատճառն այն է, որ կարծում եմ հանրագիտարանում ամեն բանի մասին կարելի է հոդված ունենալ, նրանից անկախ, որ դա դրական կամ բացասական է համարվում: Իհարկե հոդված ասելով տեղեկատվական հոդված նկատի ունեմ, և հանրագիտարանը որևէ քարոզչական նյութի տեղ չպիտի լինի, և նման գրառումները համաձայն են արագորեն վերացնելու: Օրինակ այս հոդվածը, եթե իրապես նշանավոր է (ես գուգլ անելիս իր մասին ոչինչ չգտա), ապա տեղեկատվական չափով կարող է հանրագիտարանային հոդված լինել: Chaojoker 12:23, 12 Հունիսի 2009 (UTC) [reply]

Ասյտեղ բավակնին կոմպլեքս խնդիրներ են։ Քանի որ միանգմաից մի քանի խնդիր է, ես համարում եմ, որ այն պետք է պարզապես ջնջվի։ Անշուշտ պետք է և դրական և բացասականը նկարգրված լինի։ Ավելին ես անձամբ շատ ազգային երևութներին հանգիստ եմ նայում, որոնք շատ մարդիք ազգայնական կհամարեն։ Սակայն այստեղ ես տեսնում եմ անհայտ և ոչ նշանակալի կազմակերպության գովազդող հոդված, ես կասկածներ ունեմ որ այդպիսի կազմակերպությունը ընհանրապես գրանցված է, էլ չասեմ որևէ բան է արել։ Հոդվածը ոչ հանրագտարանային է, ոչ վիքիֆիկացված, տոնը լուրջ վերամշակման կարիք ունի, որևե տեղեկություն նրանց մասին մենք չենք գտնի, ոչ էլ մասնկաիցներին հետաքրքիր կլինի այս հոդվածի վրա ժամանակ ծախսել։ Այսպիսով հանրագիտարանային չափանիշներով «աղբոտ» նյութը, այստեղ կմնա շատ երկար ժամանակ։
Եվ վերջինը որ մի անգամ բարձրացրել եմ խորհրդարանում։ Ես խիստ դեմ եմ ինքնագովազդի (self-promotion), և հոդվածի առարկայի հետ «հետաքրքությունների կոնֆլիկտ» ունեցող մանսնակիցների կողմից ներդրումներին։ Իսկ այս հոդվածում նաև բացահայտ հետաքրքությունների կոնֆլիկտ կա։
Երկար կարող ենք գրել, եթե դու կարծում ես, որ այս հոդվածը կարող է բարելավել, եկեք նրան մեկ շաբաթ ժամանակ տանք։ Եթե պահանջներին չբերվեց, հեռացնենք, քանի որ, այն մեկ տարի հետո էլ, նույնը կմնա։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 18:30, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
«ես կասկածներ ունեմ որ այդպիսի կազմակերպությունը ընհանրապես գրանցված է, էլ չասեմ որևէ բան է արել»
Լրիվ համաձայն են, և դրա համար էլ է, որ «նշանակալիություն» կաղապարը ստեղծեցի, հատկապես այսպես դեպքերի համար: Քանի որ հավանաբար է (ինչքան էլ որ հավանականությունը քիչ լինի) որ իրապես իր մասին երկրորդական աղբյուրներ (ոչ կազմակերպության կողմից հրատարակված որևէ հրատարակված/տպագրված) նյութ գոյություն ունենա, և ես չէի ցանկանա որ մենք (կամ որևէ մեկը) իր գերադասություններից ելնելով մեկ այլին չտա այդպիսի աղբյուրների ներկայացման առիթը, առաջարկեցի ջնջման փոխարեն այդպիսի պիտակել: Իհարկե որ համաձայն եմ, որ այս և որևէ նման դեպքում դա ժամանակավոր պիտի լինի (մեկ շաբաթ կամ տաս օր ինձ լավ է հնչում, բայց անգլերեն վիքիփեդիայում տեսել եմ որ դա ամիսներ էլ թողնում են) և եթե մինչ ինչ-ժամկետ-որ-որոշենք այդ փոփոխությունները չարվեն, հեռացվի:
«Եվ վերջինը որ մի անգամ բարձրացրել եմ խորհրդարանում։ Ես խիստ դեմ եմ ինքնագովազդի (self-promotion), և հոդվածի առարկայի հետ «հետաքրքությունների կոնֆլիկտ» ունեցող մանսնակիցների կողմից ներդրումներին։ Իսկ այս հոդվածում նաև բացահայտ հետաքրքությունների կոնֆլիկտ կա։ »
Այստեղ միայն գրողի ով լինելուց և այդ պատճառով հոդվածի հետ կապ ունենալուց չէ, կարծում եմ, որ կարելի է որոշել թէ նա հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի: Օրինակ, միայն մեկի հայ կամ թուրք լինելը չի, որ նշանակում է իրենց Հայոց Ցեղասպանություն հոդվածում ներդրումը ոչ-չեզոք է լինելու: Իհարկե երկու կողմն էլ տարբեր պատճառներով կապված են թեմային, բայց դա ինքնին հերիք չէ նրանց զրկելու այդ հոդվածներում ներդրում կատարելուց հետաքրքրությունների կոնֆլիկտ ունենալու անվան տակ: Նաև սրա ավելի նուրբ տարբերակը կա, որը կարծում եմ վերաբերվի նաև այս հոդվածին: Ասենք ես մի ֆուտբոլի խմբի անդամ են, և այստեղ գրում եմ իմ խմբի մասին. նշում եմ մեր բոլոր հաղթանակները, իսկ մեր պարտությունների մասին ոչինչ չեմ գրում: Պարզ է, որ ես հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեն թեմայի հետ, և հոդվածը ոչ չեզոք է, ոչ լրիվ: Ի՞նչ պիտի անել: Հեռացնել բոլոր հոդվածը, նաև այն հաղթանակի նշումները, որոնք հիմնված են իրականության վրա: Թե համեմատաբար պիտակավորել, և սպասել ապագայում մի այլ մասնակցի ներդրումին, ով նաև կավելացնի մեր պարտությունները: Կարծում եմ, որ երկրորդ տարբերակը ավելի օգտակար կլինի որևէ մեկի համար, որ ասենք մեր խմբի մասին որևէ տեղեկություն է փնտրում: Իհարկե այդ պիտակներն էլ այսպես մի փնտրողի կօգնի (հույսով), որ տեղեկությունները ինչպես մեր բարեկամ ամերիկացիներն են ասում, մի հատիկ աղով վերցնի:
«քանի որ, այն մեկ տարի հետո էլ, նույնը կմնա։»
Գիտեմ, որ մեծ հավանականությամբ ճիշտ ես, բայց եկ մի քիչ լավատես լինենք, բարեկամ ;) Էլի մեր անգլիախոս վիքիփեդիա-բարեկամների ասածով, եկ բարեխղճություն ենթադրենք (assume good faith) Chaojoker 19:18, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]
Գուցե ես նման դեպքերում մի քիչ over-react եմ անում, բայց դրա պատճառներից մեկը այն է, որ մեր Վիքիպեդիան, գրեթե կանոնադրություն չունի, և ավելի շատ համայնքի և պրետենդենտների վրա է հիմնված։ Եվ եթե մենք խիստ ռեակցիա չտանք օրինակի համար ինքնասեր անձանց ինքնակենսագրականներին, ապա մի քանի ամիս հետո, լավ հավանականություն կա, որ կունենանք մի քանի տասնյակ կենսագրություն, այն անձանց, որոնց միակ նշանակալիությունը իրանց չափից շատ սիրելն է լինելու :):
Երևի արժի իմ մտավախությունը տենց դեպքերի կապված խորհրդարանում ներկայացնել, որ պարզ լինի, ինչ կոմպլեքս դեպքերի մասին եմ ասում։
Իսկ հետաքրքրությւնենրի կոնֆլիկտ եմ ենթադրում բոլոր այն դեպքում, երբ հոդված է ստեղծում քիչ հայտնի երևույթի մասին, որում հետաքրքրված են, միայն դրա հետ կապ ունեցող մարդիք։ Օրինակ այս դեպքում, կարող ենք համոզված լինել, որ այդ կազմակերպության անդամներից մեկն է հոդվածը գրել, ինչը արդեն կոնֆլիկտ է։ Ասենք, որ արտաշես23-ը կապ ունի «9-րդ հրաշալիքի հետ», պարզ էր, մինչև խմբագրության անձնակազմի ողջ ցուցակի այստեղ տեղադրելը և ասյպես շարունակ, օրինակները գնալով շատանում են։
Իսկ ինչի եմ ես կարծում որ հետաքրությունների կոնֆլիկտ և միաժամանակ անհայտ առարկաններով հոդվածները պետք է միանգմից ջնջվեն քանի որ հաճախ գրեթե անհանար է, այն չեզոք գրել։ Ասենք թե, եթե ես գրեմ հոդված իմ ստեղծած ծրագրի մասին, որի մասին ոչ-ոք ոչ–մի բան չի լսել, այն դատապարտված է ոչ–չեզոք մնալու, քանի որ բացի ինձանից ոչ–ոք ոչ լսել է նրա մասին, ոչ էլ ծանոթանալու հնարավորություն կամ ցանկություն կունենան։ :)--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 21:31, 12 Հունիսի 2009 (UTC)[reply]

ԻՆՁ ԾԱՆՈԹ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՅՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎՈՒՄ ԷՐ ԱՊՐԻԼ 24 -ի խումբ: ՀԱՄՈԶՎԵՔ ԻՆՔՆԵՐԴ՝ Մամուլի Մոնիտորինգ » Մոնիտորինգ 2009 » Հայոց Աշխարհ

ԽՈՐՀԵՔ, ԹԵ ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ 212.73.90.1 (քննարկումներդրում) 15:03, 21 Հունիսի 2009 (UTC). Տեղափոխված է այստեղից:[reply]

Ողջույն 212.73.90.1 (նախընտրելի կլիներ եթե գրանցվեիք կայքում ապագա խոսակցության շարունակությունը պահպանելու համար),
որևէ անձի ծանոթությունը որևէ թեմայի հետ դրա նշանակալիության փաստը չէ: Հոդվածի նշանակալիությունը ապացուցելու համար պետք են հղումներ՝ երկրորդական, նախընտրելի է անկախ աղբյուրների: Նաև պետք է փաստ (տպագրված աղբյուր), որն ապացուցի թե ձեր երկու նշած խումբերը իրականում նույնն են եղել, որը ձեր նշած հոդվածը չէր ապացուցում: Եվ մի ուրիշ բան՝ եթե որևէ աղբյուր եք ուզում ներկայացնել, դա արեք հոդվածի էջում, օգտվելով հղումներից և ոչ աղբյուրը հանրագիտարանում պատճենելուց: Եթե ուրիշ հարցեր ունեք, ուրախ կլինենք պատասխանել: Chaojoker 18:32, 23 Հունիսի 2009 (UTC)[reply]

Հովածը հեռացված է հիմնովի առարկությունների բացակայության հետևանքով։ ― Teak 14:38, 28 Հունիսի 2009 (UTC)[reply]