Վիքիպեդիա:Ուսուցողական ձեռնարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքիպեդիա խմբագրման ուսուցողական ձեռնարկ-Ներածություն[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան համատեղ խմբագրվող հանրագիտարան է, որին դու կարող ես աջակցել: Այս ուսումնական ձեռնարկը կարող է քեզ օգնել դառնալու Վիքիպեդիա համալրող: Հետևյալ էջերը քեզ կուղղորդեն Վիքիպեդիայի հոդվածների ոճի ու բովանդակության մասին և կպատմեն Վիքիպեդիա համայնքի ու Վիքիպեդիայի քաղաքականության և համաձայնագրերի կարևորության մասին: Սա տարրական ուղեցույց է, այլ ոչ ընդարձակ ձեռնարկ: Եթե ավելի մանրամասն ես ցանկանում, գոյություն ունեն հավելյալ տեղեկություն պարունակող էջերի լինքեր: Դու կարող ես դրանք կարդալ առանձին բրաուզերի պատուհան կամ աղյուսակ բացելով առաջ գնալ: «Ավազարկղ» պատուհանին կան լինքեր,որտեղ դու կարող ես փորձարկել այն ինչ սովորեցիր: Փորձարկիր և խաղա: Ոչ ոք չի առարկի, եթե դու շփոթվես այդ փորձերի ընթացքում: Այսպիսով, արի սովորենք խմբագրել: Դիտողություն՝ ձեռնարկը ենթադրում է, որ դու օգտագործում ես նախատեսված էջը: Եթե դու գրանցվել ես և փոխել ես քո նախընտրությունները, լինքի տեղը կարող է փոխվել: