Վիքիպեդիա:Ուսանողական վիքիմրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • Եթե դու ՀՀ և ԼՂՀ բուհերի ուսանող ես,
  • ցանկանում ես նպաստել ազատ գիտելիքի տարածմանը,
  • ավելացնել հայալեզու որակյալ բովանդակությունը համացանցում,

ապա սիրով հրավիրում ենք մասնակցել ուսանողական վիքիմրցույթին։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել Հայերեն Վիքիպեդիայում (եթե դեռ խմբագրող չես և չունես մասնակցային հաշիվ)։

Ո՞վ է կազմակերպում[խմբագրել կոդը]

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի (ԳՊՄԻ) ուսանողական խորհուրդը, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի աջակցությամբ, իրականացնում է ուսանողական վիքիմրցույթ:

Մրցույթի նպատակն է նպաստել հայալեզու բովանդակության ավելացմանը Վիքիպեդիա առցանց հանրագիտարանում:

Ինչպե՞ս է մրցույթն ընթանալու[խմբագրել կոդը]

Մրցույթն ընթանալու է փուլերով։ Առաջին փուլը մեկնարկելու է 2014թ մարտի 24-ին։ Մասնակիցները 14 օրվա ընթացքում կատարելու են հոդվածների համալրում՝ ստեղծելու են նոր հոդվածներ և բարելավելու են առկա հոդվածները։ Այդ նպատակով մասնակիցներին կառաջարկվեն թեմատիկ հոդվածների ցանկեր, սակայն մասնակիցը ազատ է ընտրել ցանկերում չընդգրկված, բայց թեմային առընչվող այլ նյութ։ Համալրման վերջնաժամկետից հետո գնահատող խորհուրդը եռօրյա ժամկետում ընտրում է որակի չափանիշերին համապատասխան լավագույն հոդվածը։ Եվս 2 օրվա ընթացքում թարմացվում են ցանկերը, և մեկնարկում է հաջորդ փուլը։

Գնահատող խորհուրդ[խմբագրել կոդը]

Գնահատող խորհուրդը կազմված է ԳՊՄԻ-ի ուսանողական խորհրդի 1 ներկայացուցչից և Հայերեն Վիքիպեդիայի 2 փորձառու խմբագրից։