Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/198

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{{Թարգմանության քարտ | Վերնագիր = Թենիսի պատմություն | Լեզու = ru | Բաժին = История тенниса#Реал-теннис | Չափ =3 | Պարունակություն =

Ռեալ թենիս[խմբագրել կոդը]

[[Պատկեր:Jeu de paume.jpg|right|290px|thumb|

<poem>

Ժամանակակից թենիսի նախատիպը համարվում է փակ տարածքներում խաղացվող մի խաղ, որը մինչեւ 19-րդ դարի վերջը նույնպես կրում էր նույն անունը, իսկ այժմ կոչվում է իրական թենիս, կորտ-թենիս կամ ժյո-դե-պոմ (ֆր. jeu de paume, բառացի՝ խաղ ձեռքի ափով): Ժյո-դե-պոմը, որը միաժամանակ խաղում էին 12 հոգով, ստեղծվել է 11-րդ դարում, ըստ ամենայնի՝ վանատներում։ Այն ժամանակ գնդակը հետ էին մղում ձեռքով, ավելի ուշ՝ ձեռնոցներով, փայտե ձողով, եւ վերջապես, 16-րդ դարում՝ ռակետայով եւ ցանցով։ Այդ ժամանակները համարվում են ժյո-դե-պոմի տարածման գագաթը, երբ խաղում էին ֆրանսիական, անգլիական եւ իսպանական արքաները։

Միջնադարյան գրականության մեջ թենիսի մասին ամենահայտնի հիշատակումներից մեկը համարվում է Շեքսպիրի «Հենրիխ V»-ի մի էպիզոդ, երբ ֆրանսիական գահաժառանգը անգլիական երիտասարդ արքային ծաղրանքով ուղարկում է թենիսի գնդակներով լի մի տակառիկ։

16-րդ դարում բոլոր Ֆրանսիայի բոլոր թագավորները խաղում էին թենիս։ Ֆրանցիսկ Առաջին զբոսանավը կահավորած էր թենիսի դահլիճով, Հենրիխ 2-րդը հանձնարարել է թենիսի դահլիճ կառուցել Լուվրում, իսկ Կարլ 11-րդը 1571 թվականին թենիսն անվանել է ամենաազնվագույն, արժանապատիվ, առողջության համար անհրաժեշտ վարժանքներից մեկը, որով կարող են զբաղվել արքայազնները եւ այլ ազնվական այրեր։ Թենիսը նաեւ Հենրիխ 8-րդ Թյուդորի սիրելի զբաղմունքներից էր։ Արքան թենիսի դահլիճներ էր կառուցել Վեսթմինսթերում եւ Հեմփթոն-կորտում։ Վերջինն արդեն 500 տարի օգտագործված է իր սկզբնական նպատակով։

Թենիսը հրապուրել է նաեւ հասարակ ժողովրդին։ Միջնադարում համալսարաններում կառուցվում էին դահլիճներ, իսկ քաղաքաբնակները խաղում էին ուղիղ փողոցում։ 1600-ականներին արդեն, ֆրանսիական յուրաքանչյուր խոշոր քաղաք ուներ մի քանի դահլիճ, իսկ Փարիզում դրանց թիվն անցնում էր 250-ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում կային նաեւ 1000-ից ավելի բաց կորտեր։ 1604 թվականին գնահատվել է, որ Ֆրանսիայում թենիսի կորտերն ու դահլիճները երկու անգամ գերազանցում են եկեղեցիներին։

Այդուհանդերձ, իր պատմության մեծ մասում թեննիսը մնացել է ընտրյալների մարզաձեւ։ Խաղին մասնակցողների սահմանափակ թիվը եւ հանդիսատեսի համար սահմանափակ տարածքը թույլ չեն տվել, որպեսզի թենիսը դառնա իրավամբ ժողովրդական զբաղմունք, եւ արդեն 18-րդ դարում նույնիսկ Փարիզում մնացել էր ընդամենը 10 դահլիճ, բոլորն էլ՝ վատ վիճակում։ Թենիսի դահլիճներն օգտագործվում էին այլ կարիքների համար, այդ թվում՝ որպես թատերախմբերի ելույթների վայր, եւ, ըստ Թատրոնի Օքսֆորդյան նկարազարդ հանրագիտարանի, դա կանխորոշեց ապագա թատերական դահլիճների կառուցվածքը։

Ժամանակակից թենիսի զարգացման հետ, այդուամենայնիվ, ժյո-դե-պոմը չդադարեց գոյություն ունենալ։ 1908 թվականին այս մարզաձեւը ներկայացված էր Օլիմպիական խաղերում։ Իսկ 100 տարի անց աշխարհում հաշվվում էր այս մարզաձեւի մոտ 5000 երկրպագու, որոնք ինչ-որ ժամանակ Մեծ Բրիտանիայում իրենց սիրած խաղն անվանում էին արքայական թենիս, տարբերակելու համար արդեն տարածում գտած մերօրյա թենիսից։