Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Անգլերեն/44

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յեն

Անգլերեն

Յենի ներմուծումը

19-րդ դարում իսպանական դոլլարային արծաթյա մետաղադրամները տարածվեցին ամբողջ հարավարևելյան Ասիայում, չինական ափում և Ճապոնիայում: Այս մետաղադրամները ներկայացվել էր ամբողջ Մանիլայում երկու հարյուր հիսուն տարիների ընթացքում ` բերվելով Մեքսիկայի Ակապուլկո քաղաքից նավերով: Այս նավերը հայտնի էին որպես Մանիլայի գալեոններ: Մինչև 19-րդ դարը այս դոլլարային արծաթյա մետաղադրամները իսպանական դոլլարներ էին, որոնք ի սկզբանե ստեղծվել էին Մեխիկո քաղաքում: Բայց 1840-ականնեից նրանք մեծածավալ կերպով փոխարինվեցին Լատինական Ամերիկայի հանրապետությունների նոր արծաթյա մետաղադրամներով: 19-րդ դարի կեսերին որոշ տեղական մետաղադրամներ տարածաշրջանում ստեղծվել էին մեքսիկական պեսո-ի նմանությամբ: Այս տեղական արծաթյա մետաղադրամներից առաջինը Հոնկ Կոնգի արծաթյա մետաղադրամներն էին ` ստեղծված Հոնկ Կոնգում 1866- 1869 թթ-ների ընթացքում: Չինացիները դժվարությամբ ընդունեցին անծանոթ մետաղադրամները, նախընտրում էին առավել ծանոթ մեքսիկական դոլլարները այդ իսկ պատճառով Հոնկ Կոնգի կառավարությունը դադարեցրեց արտադրել այս մետաղադրամները և դրանք պատրաստող սարքը վաճառեցին Ճապոնիային: Ճապոնացիները հետո որոշեցին ընդունել դոլլարային արծաթյա մետաղադրամները «Յեն» անվանումով, որը նշանակում է «կլոր առարկա»: Յենը պետականորոն ընդունվեց Մեյջիի կառավարության կողմից 1871թ-ի Մայիսի 10-ի ակտում: Նոր դրամային միավորը աստիճանաբար ներկայացվեց տարվա հուլիս ամսի սկզբից: Յենը ըստ էության դոլլարային միավոր էր , ինչպես մյուս այլ դոլլարները ծագած իսպանականից և մինչը 1873թ աշխարհի բոլոր դոլլարները ունեին մոտավորապես նույն արժեքը: Յենը փոխարինվեց Տոկուգավա մետաղադրամներով՝ Էդո ժամանակաշրջանի մետաղադրամային համակարգը: 1871թ-ի նոր փոխարժութային ակտը սահմանում էր Յենի (1, 圓), Սենի (1/100, 銭) և Ռինի (1/1000, 厘) տասնորդական հաշվարկային համակարգը կլոր մետաղադրամներով և արտադրվում օգտագործելով արևմտյան սարքավորումները: Յենը օրինականորեն սահմանվեց որպես 0.78 տրոյական ունցիա (24.26 գր.) մաքուր արծաթ կամ 1.5 գրամ մաքուր ոսկի (ինչպես որ խորհուրդ էր տրվել Փարիզում տնտեսագետների եվրոպական կոնգրեսը 1867թ-ին, 5 Յենը մետաղադրամը համարժեք է արգենտինյան 5 պեսսոյին), այսպիսով դնելով դա երկմետաղական ստանդարտով: (Նույն արժողությամբ արծաթը արժեր 1181 ժամանակակից Յեն, մինչ նոոյն արժողությամբ ոսկին արժեր 4715 Յեն:) Հաջորդելով 1873թ-ի արծաթի արժեզրկմանը, Յենը արժեզրկվեց ամերիկյան և կանադյան դոլլարների նկատմամբ, քանզի նրանք պահպանեցին ոսկու ստանդարտնետ և մինչը 1897 թ. Յենը արժեր ընդամենը 0.50 ամերիկյան դոլլար: Այդ տարի Ճապոնիան ընդունեց ոսկու փոխանակման համակարգը և այսպիսով Յենի արժեքը մնաց 0.50 դոլլար. Այս փոխարժեքը մնաց նույնը մինչև որ Ճապոնիան թողեց ոսկու ստանդարտը 1931թ-ի դեկտեմբերին , որից հետո Յենի արժույթը ընկավ մինչև 0.30 դոլլար 1932թ-ի հուլիսին և 0.20 դոլլար 1933թ-ին: Այն մնաց կայուն 0.30 դոլլարի սահմաններում մինչև 2-րդ համաշխարհայինի սկիզբը 1941թ-ի դեկտեմբերի 7-ին , որի ժամանակ արժույթը ընկավ մինչև 0.23: (Սեն և Ռին վերջ ի վերջո շրջանառությունից դուրս հանվեցին 1953թ-ի վերջերին:)

Թարգմանիչ --Arevik Karapetian (քննարկում) 13:42, 30 Հունվարի 2016 (UTC) Արված է
Վերստուգող




Պատահական