Վիքիպեդիա:Ձմեռային Վիքի Ճամբար 2016/Վիքիմեդիա Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիմեդիա Հայաստանը գիտակրթական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին՝ որպես Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։

Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցում է այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Այս համագործակցության նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել վիքի միջավայրում համագործակցել ցանկացող բոլոր անհատներին։ Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստանի նախագծերից է։ Այլ նախագծերից են՝ Երևանի 2012, 2013 թվականների Վիքիկոնֆերանսը, Վիքին սիրում է հուշարձանները, Վիքին սիրում է գիտությունը, Մեկ հայ մեկ հոդվածը, ԳԼԱՄ-ը և այլն։