Jump to content

Վիքիպեդիա:Խորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի խորությունը (անգլ.՝ Depth) չափանիշ է, որը բնութագրում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի զարգացվածության աստիճանը։ Խորության վրա ազդում են հոդվածների և էջերի, դրանցում կատարված խմբագրումների քանակները։ Սրանք, հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, թե որքան է զարգացած տվյալ լեզվով Վիքիպեդիան։ Անուղղակիորեն ազդում են նաև Վիքիպեդիայի անավարտ հոդվածները։

Վիքիպեդիայի շատ մասնակիցներ կարծում են, որ խորությունը իրականում ցույց է տալիս ոչ թե հոդվածների որակը, այլ տվյալ լեզվով Վիքիպեդիայի համայնքի զարգացվածության աստիճանը։ Ինչպես կարելի է նկատել խորության բանաձևից, որքան մեծ է նախագծում խմբագրումների և/կամ ոչ հոդվածների քանակը, այնքան «խորն» է տվյալ լեզվի Վիքիպեդիան։

Սահմանում

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիաների վիճակագրության մեջ խորությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

, որտեղ

Բանաձևը մաթեմատիկական ձևափոխություններով կարելի է պարզեցնել և բերել այս տեսքի՝

Վիճակագրություն

[խմբագրել կոդը]

Հայերեն Վիքիպեդիայի խորությունը 2024 թվականի Նոյեմբերի 11-ի, ժամը՝ 21:24 (UTC) դրությամբ կազմում է 63.3 (հաշվի է առնվում, որ Edits = 10 134 789, Total = 1 156 974, NonArticles = 843282, Articles = 313 692)։

50 000-ից ավելի հոդված ունեցող Վիքիպեդիաներից ամենամեծ խորությունն ունի Անգլերեն Վիքիպեդիան՝ 1279.2։

Վիքիպեդիայի բոլոր լեզուներից ամենամեծ խորությունն ունի Քրի Վիքիպեդիան (ընդամենը 13 հոդված և 2311 էջ)՝ 546173։